Za darmo

Առաքյալը

Tekst
Oznacz jako przeczytane
Czcionka:Mniejsze АаWiększe Aa

Վերջին բացականչությունը նեղը պիտի լծեր Կամսարյանին, եթե նրա բախտից նավակը չհասներ ափին: Բայց նա ոչ միայն հասել, այլև կողն արդեն դեմ էր արելժայռին: Պետք էր ուրեմն ելնել: Այս դեպքում, իհարկե, պատշաճից դեմ չէր, որ երիտասարդը, իրեն ուղղված սրտառուչ դիմումին հարմար և վայել պատասխանչտալով, շատացավ միայն աբեղայի եռանդը մի քանի խոսքով գովելով: Հետո բարեկամաբար նրա ձեռքը սեղմելով, շնորհակալություն հայտնեց սիրալիրուղեկցության համար և հատկապես խնդրեց, որ հայր-սուրբը հաճի վստահորեն դիմել իրեն, երբ հարկ լինի հանձնել իրեն որևէ պատվեր կատարելու:

– Պատվերներ տալ ձեզ` չեմ համարձակվիլ, բայց գուցե խնդրեմ, որ երբեմն ինձ համար նոր գրքեր ղրկեք, դրանով դուք ինձ շատ շնորհապարտ կկացուցանեք, – ասաց աբեղան:

– Ամենայն սիրով և ուրախությամբ, – հարեց երիտասարդը և մակուկավարներին առատորեն վարձատրելով, դուրս ելավ ափը:

Մի քանի րոպեից հետո նավակը հեռանում էր առնելով յուր հետ բողոքարկու աբեղային, իսկ Կամսարյանն յուր ձին խրախուսելով, դիմում էր դեպի Չիբուխլու:

ԺԴ

Դեռ բավական օր կար, որ Պետրոսը հասավ գյուղ: Տանուտերը տանը չէր. նրան դիմավորեց տանտիրուհին, որի հետ խոսել նա չէր կարող: Ինչպե՞ս անցնել ուրեմնօրվա մնացորդը, կամ ուր գնալ, մտածեց երիտասարդը և իսկույն էլ մտաբերեց տիրացու Մոսուն: – «Այցելեմ նրա դպրոցը, այս կարող է ուրախացնել տիրացուին»,խոսեց նա ինքնիրեն և դուրս գնաց:

Առաջին պատահող անցորդը ցույց տվավ նրան տիրացուի տեղը, դեպի ուր և ուղղեց յուր քայլերը:

Տնակն, ուր ապրում էր Մոսին, գտնվում էր գյուղի ծայրում և բաղկացած էր մի հատ երդիկավոր միադուռն օդայից և ցածուն, բայց լայնադիր սրահից, որի առաջգտնվում էր նաև փոքրիկ բակ, կիսով չափ պարսպած գետաքարերի անշաղախ պատով: Հովանավոր սրահում, այլև բակի այն մասում, որի վրա հարևանի աթարիդեզը տարածել էր լայն ստվեր, անկարգ ու խառն ի խուռն նստոտած էին մոտ երկու տասնյակ տղաներ, ոմանք կտավի փոքրիկ մինդարների, կամ հին կապերտիկտորների, ոմանք պատերի տակ ընկած սալաքարերի, իսկ ուրիշներ` ուղղակի հոգի վրա: Նրանք ձեռքերնին մի-մի գիրք առած կարդում էին, երբեմն կամացուկ,երբեմն մռմռալով, իսկ հաճախ բարձրաձայն, առանց մեկը մյուսին նայելու, որից և բակի ու սրահի մեջ բարձրացել էր աղմուկ ու ժխոր:

Տիրացուն, որ Կամսարյանին հանդիպած ժամանակ երևում էր կորաքամակ, այստեղ, աշակերտների առաջ ճեմում էր ձգված ու բարձրագլուխ: Մինչև անգամ մորթեգդակը, որ նա ճանապարհին քաշել էր գլխին մինչև ականջները, այժմ ոչ միայն բարձր էր` ճակատը երևալու չափ, այլ և քեշ (ծուռ) դրված, որով նրա դեմքը ստանումէր համարձակ ու ինքնավստահ արտահայտություն: Նա ձեռքին ուներ հասարակ փայտից շինած մի երկար քանոն, որ նմանում էր որմնադրի գազի և որը շարունակաջ ու ձախ ճոճելով, մոտենում էք մերթ այս, մերթ այն աշակերտին և փոխանակ խոսքով դիտողություն անելու, նրա ծայրով բոթում էր կամ մեկի կրծքին` կամենալովուղիղ նստեցնել նրան, կամ մյուսի գլխին` որպեսզի սա շատ չկորացնե այն, իսկ հաճախ զարկում սրա ու նրա գրքին, որպեսզի ծնկների վրա դնելու փոխարենձեռքերնին առնեն նրանց:

Հեռվում` ձայնը մի աշակերտի, որ կարդում էր կանգնած, հաղթում էր ընդհանուր ժխորին: Այդ նշանակում էր թե նա դաս է ասում:

– Ի՞նչ է պաճարը, որ դու… – կարդում էր աշակերտը մայրենի լեզվից:

– Պաճարը չի, ա լակոտ. պատճառն ասա, – ուղղում էր տիրացուն:

– Պատճառը, որ դու այդպես…:

– Ա հայվան, ադպեսը ո՞րն ա. մի շանց տու տենեմ, – ասում էր տիրացուն և քանոնը ճոճելով խոյանում դեպի աշակերտը:

Վերջինս, մեկ ճոճվող քանոնին, մեկ գրքին նալելով, շփոթված պտրտում էր այդպեսը:

– Ու՞ր ա, դե շանց տու տենեմ. շանց տու, շո՛ւտ, – կրկնում էր տիրացուն անհանգստությամբ:

Աշակերտը վերջապես գտավ ադպեսը և ցույց տվավ:

– Ադա, Էշի ծեք, բա Էդ ա՞դպես ա, էս «յ» – ին տենո՞ւմ չես. աչքդ քո՞ռ ա. հմի թխեմ դրուստ քոռացնե՞մ, – ասում էր վարժապետը և ապա ուղղում` – ասի` այդպես:

– Այդպես:

– Չո՛ռ… դե հմի միտդ պահի:

– Այդպես ուրախ ծիծաղում ես… շարունակեց աշակերտը:

Կամսարյանը, որ մի քանի վայրկյան ցանկապատի հետևը կանգնած տեսնում ու լսում էր այս ամենը, վերջապես մտավ բակը:

Տիրացուն հենց որ նշմարեց նրան, ձեռքը բնազդաբար դեպի գլուխը տարավ, և գդակի դիրքը ուղղելով շտապ-շտապ մոտեցավ երիտասարդին:

– Բարով ես եկել, աղա, հազար բարով, էս ո՞ր խաչից ա մեզ միտդ ես գցել, – ասաց նա ժպտալով և սև ու կոշտ ձեռքը Կամսարյանին ուղղելով:

– Եկել եմ քո ուսումնարանը տեսնելու, – պատասխանեց վերջինս և թեթևակի ու կես անուշադիր սեղմեց Մոսու ձեռքը:

– Շնորհակալ եմ… Աստոծ էլ քե մհալ գցի (ուշադիր լինի), ոնց որ դու մեզ մհալ ես գցում… ամա դեմ կբաշխես, քու տենելու լայաղ հուսումարան չունեմ:

– Հոգ չէ, ինչ ունես` ա՛յն կտեսնենք:

– Լավ կըլի, – համաձայնեց տիրացուն և դառնալով աշակերտներին` կես բարձր ու կես խեղդված ձայնով, հրամայեց, – ադա, վե կացեք, ազին գլուխ տվեք:

Աշակերտները մեկը մյուսի հետևից վեր կացան տեղներից ու շվարած ու երկչոտ հայացքով սկսան դիտել «աղին»:

Նրանց արտաքինը չափազանց տխուր ազդեցություն էր անում: Մոտ երկու տասնյակ աշակերտների մեջ հազիվ մի երկուսը հագնված էին օրինավոր, այսինքն ունեինչմաշված շոր և կաշվե ոտնամաններ: Մյուսները գրեթե ցնցոտիների մեջ էին, ոմանք մինչև իսկ կիսամերկ և բոկոտն, կային և այնպիսիները, որոնք արխալուղի(բաճկոն) տակ շապիկ չունեին, կամ եթե ունեին, այնքան էր կեղտոտ, որ կտավի ի՞նչ գույն լինելը չէր որոշվում:

– Ադա, ձեզ ասըմ չե՞մ գլուխ տվեք, – կրկնեց տիրացուն յուր հրամանը:

Աշակերտներից մի քանիսը գլուխ իշեցրին. ավելի փոքրերը դեռ նայում էին. ապա ընկերներին հետևելով, նրանք էլ գլուխ տվին, առանց իմանալու թե ինչո՞ւ ենայդպես անում:

Մի փոքրիկ դալկադեմ տղա, որ դեռ քարի վրա նստած յուր մեծ-մեծ սիրուն աչքերը հառել էր «աղին» և չէր մտածում ոտքի ելնել, գրգռեց տիրացուի զայրույթը:

– Ա լակոտ, խի՞ չես վե կենում, – խուլ ձայնով ճչաց նա և յուր բարկացայտ աչքերը սևեռեց երեխայի վրա:

Վերջինս վեր թռավ, իբրև օձահար և երկչոտ հայացքը սկսավ պտտեցնել մերթ «աղի», մերթ վարժապետի վրա:

Հին պատառոտուն հագուստը, որ շատ տեղ նույնիսկ չէր ծածկում տղայի նիհար մերկությունը, անմեղ ու տխուր հայացքը, որ մի առանձին գրավչություն էր ստացելզգացած երկյուղի ազդեցության շնորհիվ, այնպես հուզեցին Կամսարյանի սիրտը, որ նա չկարողանալով յուր դժգոհությունը զսպել, ծանր դիտողություն արավվարժապետին, որ նա կոպտաբար է վարվում երեխաների հետ:

– Որ դհե չանես, սրանք մարդ չեն դառնալ: Դու գի տում չես թե ինչ թահր թայփա (ցեղ) են: Ափսո՞ս չեն մերոնք (ղազախեցիք), ընդոնցում խելք կա, շնորհք կա,ըստոնք ջլիզ (բոլորովին) հայվան են, – առարկեց տիրացուն:

– Դեհ լավ, բավական է, աշակերտներին չեն հայհոյիլ, – կամացուկ նկատեց Կամսարյանը և ապա մոտենալով տղաներին, սկսավ նրանց խոսեցնել, հացուփոձել,մեկին կամ մյուսին կարդացնել, կամ նրանց գրքերն ու տետրակները նայել:

Տղաներից ոչ մեկը, նույնիսկ մեծերից, որոնք ձեռքերնին ավետարան ունեին, կանոնավոր կարդալ չէր իմանում:

Գրելու մեջ, մանավանդ, ետ էին մնացած բոլորը: Մի երեխայի տետրակի վրա նա տեսավ վարժապետի գրած մի քանի տող օրինակը, որ անկանոն ձևով գրվածլինելուց զատ, լի էր նաև տառասխալներով:

«Եթե սա է վարժապետը, ի՞նչ կլինի աշակերտը», մտածեց Կամսարյանը և գլուխը շարժեց:

– Տենում եմ, որ հավանում չես իմ հուսումարանին, – ժպտալով և միևնույն ժամանակ, քաշվելով նկատեց տիրացուն, երբ Կամսարյանը յուր հարցուփորձըավարտելով, կամենում էր հեռանալ:

– Ի՞նչ ասեմ, Մոսի, լավ կլիներ, որ դու այս ուսումնարանը փակեիր, – ասաց երիտասարդը:

– Ընչի՞ հմար, – զարմացավ տիրացուն:

– Նրա համար, որ դու ոչինչ չես սովորեցնում այս երեխաներին:

– Յանի ո՞նց չեմ սովորեցնում: Բա դու քու աչքով տեհա՞ր ոչ` ո՞նց են կարդում, յա անգիր ասո՞ւմ:

– Տեսա, բայց թե՛ կարդացածները և թե անգիր ասածները, բոլորն էլ սխալ էին ու անկանոն:

– Դե որ դրանից լավ կարում չենք սովորեցնե՞նք…

– Այն ժամանակ ավելի լավ է, որ իսկի չսովորեցնես: Այս դիտողությունը տիրացուի ինքնասիրությանը դիպավ, ուստի նա համարձակություն առավ խոսելու.

– Գիտե՞ս ի՞նչ կա, աղա, օրինակի հմար ասենք, մի մարդ կա, որ քաղցած ա, ընենց քաղցած, որ ուզում ա թիլանա, ի՞նչ արած, ցորեն հաց չկա, որ տանք իրան ուտի:Ես ասըմ եմ ըստի մի կտոր ճաթ (կորեկահաց) կա, բերե'ք տանք իրան. դու ասըմ ես` չէ, ճաթը դժար կմարսի: Հեր օրհնած, մարդը սոված թիլանում ա, ցորեն հացը որչկա, ճաթն էլ ա տանք, որ ուտի, չմեռնի, է՞ … Հմի մեր էս րեխեքն են: Լավ, օսալ, մի բան սովորցնում ենք: Ասում չեմ` քերականութին յա ճարտասանութին եմսովորցնում, ըդոնք ես էլ չեմ կարդացել: Ամա դե մի քիչ գրաճանաչ ենք անում, որ թղթի սև ու սպիտակը ջոկեն, այ հարկավոր վախտը` մի բարովագիր, յա սանադ(մուրհակ) գրեն, յա չէ, սուդը (դատարան) կանչած վախտը` իրանց անումն ու փամիլան կարան ձեռք քաշի:

– Ախար եթե դու այս ուսումնարանը չունենաս, գյուղացիք կտեսնեն, որ իրենց երեխաները մնում են անուսում, կհավաքվեն, կմտածեն և իրենց համար միկանոնավոր ուսումնարան կհիմնեն:

Տիրացուն ծիծաղեց:

– Ինչո՞ւ ես ծիծաղում, – հարցրեց Կամսարյանը:

– Բա ո՞նց չծիծաղեմ, խաչն իմն ա, զորութինը ես եմ գիտում: Մեր ժողովուրդը ընե՞նց ժողովուրդ ա, որ իրանից մի բան անի՞: Հրեն ամեն մի րեխին ամսեկան իրեքշահի, յա մին աբասի փող դեն տալ, սկի էն էլ տալիս չեն, պահում, գցում են կալավախտին, թե ի՞նչ ա, փողի տեղ ցորեն, յա գարի տան: Էն էլ թե տարին առատ աըլում, տալիս են, թե չէ, ասում են գյալաջախ (գալ տարի) կտանք: Ընենց մարդ էլ կա փողի տեղ ձու, ճուտ, յա հավ ա բերում. շատ վախտ էլ բերում չի: Այ, տենում եսէն պուճուր տղան, որ հմի քարիցը վե չէր կենում, նա եթիմ (որբ) ա, մի ըրբևերի (այրի) մեր ունի: Ասավ` րեխիս կարդացու, ամսեկան մի ջուխտ գուլպա կտամ: Ես էլէս ա օխտն ամիս ա կարդացնում եմ: Ամա դե մի ամսվա հմար մի ջուխտ բերել ա ու ընդուցը եդը էլ բերում չի: Ասում եմ. – ա՛ նան (մայրիկ), բա խի՞ պարտքըդտալիս չես. ասում ա. – վարժապետ, ղուրբան ըլեմ քե, բուրդ չունեմ թե մանեմ, մի քիչ մոհլաթ տուր, էս ա գնալ դեմ Նորադուզ, իմ քվոր տունը. ընտեղից բուրդկբերեմ, թել կմանեմ ու գուլպեքդ կգործեմ, կըտամ: Ես էլ տենում եմ, որ խեղճ կնիկ ա, ըսկի հաց չունի թե րեխին կուշտ փորով ուտացնի, բուրդ ո՞րդիան դի գտնիլ որթել մանի: Ըսենցով սիրտս ցավում ա. ասում եմ նանի ջան, փիքր մի՛ անիլ (մի' մտածիլ), ես քու րեխին մուֆտա (ձրի) կկարդացնեմ: Էն ա, նա էլ ուրախանում ուօրհնում ա ինձ: Սրանով բանը քութահ ա ըլում (վերջանում է):

«Հմի քե եմ հարցնում. ամիսը իրեք շահի, յա մին աբասի տալով, կալափայ, ձու, ճուտ, յա փողի տեղ` օրհնութին հվաքելով ժողովուրդը կարա՞ հուսումարան բանա՞լ…

Ա՛յ, ուրիշ բսմե էր էն, որ գալիս վախտը ճամպին ասում իր ինձ թե, եթե մի մարդ իրա ծախքովը ուզի հուսումարան բանալ, գեղացիք հո չե՞ն հկառակիլ: Ես էլ ասեցի`բա խի՞ են հկառակում. մարդ իրա աչքը քո՞ռ կուզի: Հմի թե որ ըդենց մի բարի մարդ գտնվի, էն չախը հա՛, կհավատամ, որ մի բան կըլի. թե չէ ժողովրդին որ թողնես,ինքն իրանից բան չի շինիլ:

 

Կամսարյանը զարմացավ, տեսնելով որ այնքան գռեհիկ երևացող այդ տիրացուն կարողանում է յուր (Կամսարյանի) առարկությունները հիմնավոր կերպով ջրել.ուստի հանցանքի մեջ բռնված մարդու նման չիմացավ ի՞նչ պատասխանել: Մի քանի վայրկյան լուռ մտածելուց հետո, ասաց.

– Դու էլ իրավունք ունիս:

– Հարկ է որ ունիմ. ինչ կըլի բանը չիմանամ, ես սկի կխոսե՞մ, – սրտավորվեց տիրացուն:

Երիտասարդն ուրիշ առարկություն չարավ և մնաս բարև ասելով, հեռացավ:

Ճանապարհին, սակայն, նա մտածում էր: Գաղափարական «ես» – ը դարձյալ շշնջաց նրա ականջին: Նա հիշեցնում էր տիրացուի խոսքերը, բացատրությունները, նրակարեկից վարմունքը աղքատ այրիի հետ: «Այս չքավոր ու կիսակիրթ տիրացուն, յուր ողորմելի պատրաստությամբ, ավելի շատ է գործում և ավելի շատ օգնում խեղճժողովրդին, քան թե մենք, զարգացածներս, մեր բարձր գիտությամբ, մեր ունեցած հարստությամբ, – ասում էր այդ «ես» – ը և երիտասարդը լսելով նրան, թե՛համոզվում և թե՛ զայրանում էր:

– Ցած ու ստոր արարածներ ենք և ուրիշ ոչինչ, – բացականչեց նա հանկարծ և քայլերն արագացրեց:

Ճանապարհի կիսում նա հանդիպեց ուստա Պետուն, որ շտապ-շտապ գալիս էր իրեն գտնելու:

– Աղա՛. ախր ես քե եմ ման գալի (պտրտում): Էսօր էրկու հետ (անգամ) գնացել եմ տանուտերի տունը` Սալբուն հարցրել. ասել ա` հլա Սևանից եկել չի: Քեմատաղ, աղա, թե կարաս, ջափա (նեղություն) քաշի, ե՛կ էն մարգին մի բանով օգնի, խեղճ ա, տունը քանդվում ա:

– Ի՞նչ մարդ, չեմ հասկանում, – հարցրեց Կամսարյանը, սկզբում չիմանալով թե ո՞րի մասին է խոսքը:

– Մեր Էն խեղճ Սային… բա Էրեկ չասի՞ թե` Խոջան հրաման ա բիրել, որ նրա էլած չէլածը ծախի՞: Այ, հմի պրիստավը վե կալած էկել ա, խեղճի դուռը կտրել: Քանիմարդիկ մեջ ընկան, խնդրեցին, աղաչեցին թե մի քիչ էլ ա մոհլաթ տա, ասավ` տալ չեմ. փողս բիրեք տվեք, պրիստավին վեր ունեմ գնամ, թե չէ ինչ ունի չունի, պտիվեր գրեմ, ինչ կըլի կնկանը շորերն էլ… Դե, մենք փող ո՞րդիան գտնենք էս սհաթին, գեղականի ջանումը հա՞լ ա մնացել որ հվաքի տա:

– Գնանք, գնանք, ուրախությամբ կօգնեմ, եթե հնար լինի, – ասաց Կամսարյանը, գոհ լինելով, որ քիչ առաջ հուզված յուր խիղճը պիտի հանգստացնե մի բարիգործով:

– Հնա, կըլի, խի՞ չի ըլիլ: Հենց որ դու ռուսևար պրիստավին հասկացնես, թե ախար էս մարդը Խոջին պարտ ա լել քսան մանեթ, էդ խի՞ քսանը հարիր էրսուն ադառել, էն ա նա էլ Սայուն զոռիլ չի:

– Ուրեմն Սայու պարտքը 20 մանեթ է եղել և հիմա ետ 130 է ուզո՞ւմ, – հարցրեց երիտասարդը:

– Բա՛:

– Քանի՞ տարի է:

– Չորս:

– Ճշմարի՞տ:

– Սաղ գեղին ա հայտնի:

– Գնանք, գնանք, դա հետաքրքրական է, – ասաց երիտասարդը և շտապեց:

Գյուղերում արտաքո կարգի մի դեպք պատահած ժամանակ, ուրախության առիթով լինի այդ, թե տխրության, գյուղացիք սովոր են խռնվիլ այն տան բակը, ուրդեպքն է պատահել և հետաքրքրվիլ նրանով` իբրև սեփական գործով: Սայու բակն էլ այդ վայրկենին լիքն էր ժողովրդով:

Պրիստավը, որ մոտ քառասնամյա, բարձրահասակ, շիկահեր և բարեդեմ մարդ էր, կանգնած խոսում էր մի քանիսի հետ, իսկ Խոջա Միրզան, որ պարտատերլինելուց զատ թարգմանչի դեր էր կատարում, ձեռքերին ու ոտքերին անելով բացատրում էր պրիստավի խոսքերը:

Խոջան արտաքինով, անշուշտ և ներքինով, պրիստավի հակապատկերն էր: Դա մի գիրուկ, կարճահասակ մարդ էր, արևահար դեմքով, մանր ու շարժուն աչքերով,որոնց կոպերը` արտևունքներից զուրկ լինելուց զատ, խիստ կարմիր Էին և նրա հայացքին տալիս Էին ոչ միայն խորամանկ, այլև լպիրշ արտահայտություն: Կարճ,քիչ ջարդված քիթը, որ անշուշտ յուր անցյալ պատմությունն ուներ, և սուր կզակի վրա, տեղ-տեղ միայն բուսած, նոսր ու գորշ մորուքը, լրացնում Էին նրա դեմքիտգեղությունը, որ յուր մեջ ուներ նաև մի ժանտ գիծ, որից ռամիկը կամա ակամա պիտի վախենար:

Պրիստավը խոսում էր այնպիսի մարդկանց հետ, որոնք եկել Էին Սայու համար նրա օգնությունը հայցելու, դրանց թվումն էր և տանուտերը:

Մինչդեռ պարտապան Սային, որ աղքատ հագնված, նիհար, և ինչպես ասում են, մազն երեսին չորացած մի ծերուկ էր, մորթե գդակը կռան տակն առած և մեջքըսրահի սյունին հենած խեղճ ու կրակ նայում էր մեկ պաշտոնյային, մեկ խոսող մարդկանց, առանց մի բառ արտասանել կարողոնալու և ապա հայացքը ձգում յուրվերջին հույս ու ապավեն ձիուն ու մի հատ կովին, որ գոմից դուրս հանած, պատրաստվում Էին առաջինը վեր գրել, իբրև արժեքավոր իրեր:

Սայու կինը ցնցոտիների մեջ փաթաթված, ձեռքերը խաչած, կանգնած էր կովի մոտ, իսկ նորա կողքին գտնվում Էին յուր մեռած որդու երկու մանկահասակ, նիհար,կիսամերկ և բոկոտն որբուկները, մի տղա և մի աղջիկ, որոնք վախեցած աչքերով և մանկական հուսահատությամբ նայում Էին մերթ խոսող պաշտոնյային, մերթպարտատեր Խոջին, որ յուր ժանտ դեմքով, սրածայր գդակով և մահուդից կարած երկար կապայով նրանց աչքին, այդ րոպեին, թվում էր իբրև մինն այն դևերից, որոնցմասին իրենք լսել Էին հեքիաթներ՝ պապից կամ տատից:

Մտնելով Սայու բակը, Կամսարյանն ուղղակի դիմեց պրիստավին և հայտնելով նրան յուր անունն ու ազգանունը, խնդրեց ծանոթանալ:

Վերջինս սիրով ընդունեց այդ ծանոթությունը և ուրախություն հայտնեց, որ Չիբուխլուի նման մի հետ ընկած անկյունում պատահում է պարոնի նման միերիտասարդի, ուստի խոսակիցներից հեռանալով, սկսավ զրուցել վերջինի հետ:

Պետրոսն առանց ուշացնելու, հայտնեց պաշտոնյային յուր նպատակը, որ էր օգնել գյուղացուն, դժար կացությունից ելնելու:

– Դուք, երևի, կամենում եք նրա պարտքն առնել ձեր վրա՞, – հարցրեց պաշտոնյան, լավ չըմբռնելով Կամսարյանի խոսածը:

– Ոչ, ես իմացա, որ պարտատիրոջ պահանջն անարդար է, այդ պատճառով կամենում եմ, որ մասնավոր կարգով քննության առնենք այդ խնդիրը:

– Այդպիսի քննության ես, դժբախտաբար, չեմ կարող մասնակցել և դա գործնական հետևանք էլ չի ունենալ: Որովհետև պարտատերը ներկայացրել է ինձդատարանից առած օրինավոր հրամանագիր (կատարողական թերթ) և հայտնելով, որ պարտապանը հոժարությամբ չէ վճարում յուր պարտքը, պահանջում է վերգրել նրա ստացվածքը և աճուրդով վաճառել. ես չեմ կարող օրենքի հրամանը չկատարել:

– Ես ինքս իրավաբան եմ, և այդ ամենը գիտեմ: Օրենքի հակառակ ոչինչ չեմ առաջարկիլ: Այս մեկն եմ միայն խնդրում, որ ժամանակ տաք ինձ այս մարդու հետխոսելու: Սրա պահանջը հիմնված է հայտնի խարդախության վրա, որի համար քրեական պատժական օրենքը սպառնում է հանցավորին իրավունքների զրկանք ևբանտարկություն:

– Ի՞նչ խարդախություն կարող է լինել, նա դատարանին ներկայացրել է 131 ռուբլու օրինավոր մուրհակ և այդքան գումարի էլ հրամանագիր առել:

– Բայց գյուղացին պարտ չէ նրան այդքան:

– Գուցե, այսուամենայնիվ, ես իրավունք չունեմ այդ իմանալու:

– Բայց ես խոսում եմ ձեզ հետ ոչ իբրև պաշտոնական անձի, այլ իբրև ճշմարտության նախանձախնդիր բարեկամի հետ:

– Համեցեք, ես ձեզ լսում եմ:

– Գյուղացին այս մարդուց չորս տարի առաջ ստացել է միայն 20 ռուբլի: Այդ քսան ռուբլին այսօր դարձել է 131: Այս հանելուկը չէ՞ հետաքրքրում ձեզ:

– Չափազանց: 20 ռուբլին ինչպե՞ս կարող է չորս տարվա ընթացքում դառնալ 131:

– Այ, հենց ես էլ այդ եմ ուզում հարցնել պարտատերից:

– Հարցրեք, իմացեք, դա հետաքրքրական է:

Խոջան, որ մի փոքր հեռու կանգնած դիտում էր խոսակիցներին և վատ բան գուշակում վարժ ռուսերեն խոսող երիտասարդի ներկայությունից, իբրև իրավատերշտապեց միջամտել, ձայնը բարձրացնելով դիմեց պաշտոնյային և յուր աղճատած ռուսերենով ասաց.

– Գասպատին պրիստավ, դեն կոնչիլսա, իդի, պիշի, դա՛:

Ուզում էր ասել, պարոն պրիստավ, օրը մթնում է, արի', վեր գրի, վերջացրու:

Պաշտոնյան չպատասխանեց և նրա փոխարեն Կամսարյանն առաջանալով հարցրեց.

– Ի՞նչ է քո պահանջը այս մարդուց:

– Իմ պահանջն ինչ որ ա, Էն ա գրած ա սպոլնի լիստումը, – պատասխանեց Խոջան փորձառու դատախազի հավակնությամբ:

– Այնտեղ գրված է, որ սա պարտ է քեզ 131 ռուբլի: Բայց մի՞թե ճիշտ է այդ:

– Բա որ ճիշտ չըլի, կգրե՞ն, քո ասիլով դատարանը սո՞ւտ ա խոսում, – նկատեց Խոջան, չարախնդիր մարդու նենգամտությամբ:

– Դատարանը սուտ չի խոսիլ, բայց դու ա՛յն ասա, այս մարդուն 131 ռուբլի՞ ես տվել:

– Բա չե՞մ տվել:

Խոջա, քե ղուրբան, իմա՞լ դյուզը չես ասելի. տյուն ինձի մինակ քսան մանեթ ես տվե, – միջամտեց Սային հուսահատ ձայնով:

– Բա շահ չըկա՞ , մյուդաթ չըկա՞, – բարկացավ Խոջան:

– Հա, իդենց ասա՛, մյուտաթ հալբաթ որ կա… համաձայնեց Սային` ձայնը ցածրացնելով:

– Քանի՞ տարի է, որ քսան մանեթ ես տվել սրան, – հարցրեց Կամսարյանը:

– Ի՞նչ գիտամ, շա՛տ…

– Էլի՛. մի ասա՛:

– Չորս տարի ա, ա՛ղա, – պատասխանեց Սային:

– Այնպե՞ս է, չորս տարի՞ է, – հարցրեց Պետրոսը Խոջին, բայց նա չպատասխանեց:

– Չորս տարի ա, չորս, – հաստատեցին գյուղացիներն ամեն կողմից:

– Քանիսո՞վ ես շահ հաշվել, որ 20 մանեթը չորս տարումը դարձել է 131 մանեթ:

– Էդ իմ բանն ա, քե ի՞նչ, յա դու ո՞վ ես, որ իմ գործումը խառնվում ես, – նկատեց Խոջան կոշտ կերպով, կամենալով, այդպիսով վիրավորել և հեռացնել անսպասմիջամտողին: Ապա դառնալով պրիստավին ասաց. – ղասպատին պրիստավ, պաժալուստա, իդի կոնչի, մինե վաժնի դելը եստ, դոլգի նե մագու իզդես սիդեթ:Կամենում էր ասել` պարոն պրիստավ խնդրում եմ, ե՛կ վերջացրու, կարևոր գործ ունիմ, չեմ կարող այստեղ երկար մնալ:

Պրիստավը մոտեցավ:

– Գիտե՞ք ինչ կա, Վասիլ Իվանիչ, – դարձավ Պետրոսը վերջինիս. – այս մարդը չորս տարի առաջ 20 ռուբլի է տվել յուր պարտապանին և այժմ նրանիցպահանջում է 131 ռուբլի: Ես հետաքրքրվում եմ իմանալ թե` քանիսո՞վ է տոկոս հաշվել, բայց նա չի ուզում պատասխանել:

– Сколько процентов считали? – հարցրեց պրիստավը ծիծաղելով:

– Կակոյ տեբե դելը. իսպոլնի լիստ շտո՞ գավարիտ տակ նադը դելայտ, – պատասխանեց Խոջան, կամենալով ասել` «Քեզ ի՞նչ, հրամանագիրն ինչ ասում է, դու այնպետք է անես»:

– Հիմա դո՞ւք պատասխանեցեք, – ասաց պրիստավը Կամսարյանին և ժպտալով հեռացավ:

– Այդպես կանե, մի՛ վախենար. միայն թե ասա՛, քանիսո՞վ ես տոկոս հաշվել, – հարցրեց երիտասարդը:

– Ախպեր, քե ի՞նչ. ես հո քեզանից չեմ փող ուզում:

– Ինձ ի՞նչ. ա՛յ ասեմ քեզ: Ես փաստաբան մարդ եմ: Փաստաբանը գիտե՞ս ինչ է. – ադվակատ: Ա՛յն դատավորը, որ քեզ իսպոլնիտելնի լիստ է տվել, ինձանից ավելչէ օրենք իմանում: Իսկ իմ իմացած օրենքների մեջ գրված է թե` ով որ իրա պարտապանից հարյուրին 12 տոկոսից ավելով ջահ առնե, նրան պետք է պատժել`զրկելով ամեն իրավունքներից և բանտ նստեցնելով: Ա՛յ, հիմի դու այսքան մարդկանց մեջ այս խեղճ Սայուց 20 մանեթի համար 111 ռուբլի շահ ես առնում: Ես կարողեմ Սայու գործն հանձն առնել, այս մարդկանց էլ վկա գրել ու քեզ քաշ տալ դատարան, իսկ այնտեղից ուղղակի ղրկել էշի դրախտը, հասկանո՞ւմ ես:

Այս խոսքերն ասվեցան այնպիսի մի խիստ եղանակով, որ Խոջան երկյուղից քաջությունը կորցրեց:

– Աղբեր, ախար դու լավ մարդ ես էրևում, ի՞նչ ունես ղալմաղալում. ինձանից դու հո առնելիք, տալիք չունիս. էս մարդը փող ա պարտ, ի՛մ փողն ուզում եմ, դու խի՞ես մեջ ընկնում:

– Չէ, պիտի ասես, քանի՞ տոկոս ես հաշվել:

– Մանեթին մի շահի, – ասաց Խոջան, տեսնելով որ «ատվակատից» պրծնում չըկա:

– Ռուբլուն 5 կոպե՞կ, – զարմացավ Կամսարյանը:

– Հա:

– Ինենց ա, մանեթին մի շահի ենք խոսե, – հաստատեց Սային:

– Տեսնո՞ւմ ես, հենց գիտաս, սուտ եմ ասո՞ւմ, – նկատեց Խոջան:

– Սպասիր, սպասիր: Դու ռուբլուն 5 կոպեկ ես ասում, չէ, դե ես 10 կոպեկ կհաշվեմ, տեսնենք ո՞րքան է լինում:

Այս ասելով Կամսարյանը հանեց հուշատետրը, որն այժմ յուր աչքին ատելի չէր երևում և նրա մի ազատ երեսի վրա սկսավ մատիտով հաշվել.

– 20 ռուբլին հարյուրին 10-ով` մի տարումը կտա 2 ռուբլի: Այս 22 ռուբլին երկրորդ տարումը կբերի 2 ռ. 20 կոպեկ, ուրեմն բոլորը 24 ռ. 20 կոպեկ: Սա էլ երրորդտարումը տոկոս կբերի 2 ռ. 42 կոպ., միասին կանե` 26 ռ. 62 կոպ.: Այս 26 ռ. 62 կոպեկն էլ չորրորդ տարում կտա 2ռ. 66 կոպ.: Ուրեմն չորս տարուց հետո քո տված 20ռուբլին կդառնա 28 ռ. 28 կոպեկ, որից 8 ռուբլի 28 կոպեկը յուր արդար շահն է: Եթե մինչև անգամ հարյուրին 12 տոկոս հաշվենք, բոլոր գումարը կլինի 31 ռուբլի և միքանի կոպեկ: Հապա մնացած հարյուրը ո՞րտեղից ես դուրս բերել:

Պարտապան Սային, որ սկզբում մեծ հավատ ուներ երիտասարդի հմտության վրա և հույս էր տածում թե նա մի բանով կթեթևացնե յուր ծանր դրությունը, տեսնելովայժմ որ նա տոկոսը չափազանց շատ պակասեցրեց, եկավ այն եզրակացության, թե այդ տղան ուրեմն բան չէ հասկանում, ուստի սկսավ վհատվիլ: Նույն կարծիքինէին ուստա Պետին ու տանուտերը:

Հենց այդ պատճառով էլ Խոջան կարծես ոգի առավ:

– Էդ դու ո՞նց ես հաշվում, որ իմ առնելիքը ջուր ես կտրացնում… Հաշիվ անելը, որ մանում չես, խի՞ ես բանի մեջ խառնվում, – նկատեց նա մեծ սրտով:

– Ինչպե՞ս չեմ իմանում: Դու չե՞ս ասում թե մանեթին 5 կոպեկ:

– Դե ես 10, 12 եմ հաշվում և այդպես է դուրս գալիս: Ուրիշ կերպ լինել չէ կարող:

– Ո՞նց չի կարող. դե հմի ես հաշվեմ, դու մտիկ արա:

Այս ասելով Խոջան հանեց ծոցից մի փոքրիկ, խաղալիքի պես համարիչ և հաստ ու սև մատներով նրա հատիկները դեսուդեն անելով, սկսավ հաշվել.

– Մի մանեթին, որ 5 կոպեկ ըլի ամսումը, մի տարումը կըլի 12 հետ 5 կոպեկ, չուն տարին 12 ամիս ա: էս քե 60 կոպեկ: Հմի դու ես իմ աղեն, մանեթը, որ մի տարումը60 կոպեկ բերի, 10 մանեթը կբերի 6 մանեթ. 20 մանեթն էլ կբերի 12 մանեթ: է, հմի իմ 20 մանեթը, մի տարուց եդը դառավ 32 մանեթ…

– Սպասիր, սպասիր, ուրեմն դու ռուբլուն 5 կոպեկ հաշվում ես միայն մի՞ ամսումը, – հարցրեց Կամսարյանը զարմանալով:

– Բա մի՞ տարումը: Խի՞, փող եմ գտել, թե՞ գլխիս ձի ա քացի տվել… Հրեն ուրիշները մի ամսումը մանեթին 10, յա 12 կոպեկ են առնում. ես 5 եմ հաշվել. սրանե էվելխղճմտանքով բան կըլի՞:

Կամսարյանն ապշած նայում էր Խոջայի կարմիր կապիճներում պլպլացող աչքերին և մի քանի վայրկյան ոչինչ չէր խոսում: Ապա դառնալով պրիստավին, ժպտալովասաց.

– Վասիլ Իվանիչ, գիտե՞ք այս մարդը քանիսով է հաշվել տոկոսը:

– Քանիսո՞վ, – հետաքրքրվեց պաշտոնյան:

– Հապա գուշակեցեք:

– Քսանո՞վ, քսանհինգո՞վ…

– Ի՞նչ քսան, ի՞նչ երեսուն, ո՛չ ավելի և ո՛չ պակաս` հարյուրին վաթսուն:

 

– Անկարելի է:

– Հավատացեք:

– Օ՛, օ՛… բացականչեց պրիստավը:

– Ըշտո, պետ կապեկ մնոգո՞ (ի՞նչ, հինգ կոպեկ շա՞տ է): – շփոթված հարցրեց Խոջան:

– Պյոտր Կիրիլիչ, սա հինգ կոպեկ է ասում, – դարձավ պրիստավը երիտասարդին:

– Այո՛, 5 կոպեկ. բայց ռուբլուն 5 կոպեկ մի ամսումը: Ուրեմն մի տարում 12 անգամ 5 կոպեկ, որ կանե 60:

– Այդպե՞ս է, – հարցրեց պաշտոնյան Խոջային:

– Դա, դա, վեռնը (այո՛, այո՛, ճիշտ է), – հաստատեց Խոջան:

– О, это уж черезчур! – բացականչեց Վասիլի Իվանիչը:

– Դուք, պարոն պրիստավ, խնդրեմ իբրև դատարանի պաշտոնյա, վկա լինիք, որ այս մարդը, ձեր և ժողովրդի ներկայությամբ ասաց և հաստատեց, որ ինքըհարյուրին ստանում է վաթսուն տոկոս:

– Ուրախությամբ, ուրախությամբ, – համաձայնեց պաշտոնյան:

– Էդ ի՞նչ ա է՞, խի՞ չեք թողնում, որ էդ մարդը իրա գործը վերջացնի, հարցրեց Խոջան, գուշակելով, որ մի ինչ-որ վատ բան է պատրաստվում իրա համար:

– Ի՞նչ է, այ իսկույն կասեմ: Բայց թող մի ես էլ քո ասած ձևով հաշվեմ ու տեսնեմ թե արդյո՞ք մանեթին հինգ կոպեկ է գալի՞ թե ավել…

– Դրուստ ա, աղբեր, դրուստ. ես խաբող մարդ չեմ. էս սաղ մհալը գիտա թե Խոջա Միրզան ի՞նչ մարդ ա:

– Հա, ո՞վ ինչ է ասում. բայց թող մի հաշվենք… Այս ասելով Կամսարյանն սկսավ հաշվել: 20 ռուբլին 60 կոպեկով մի տարումը կբերի 12 ռուբլի: ճիշտ է: 12 և 20 կլինի32: Այդ 32 ռուբլին մյուս տարումը կբերի 19 ռ. 20 կոպեկ: Ուրեմն երկու տարումը քո փողը կդառնա 51 ռ. 20 կոպ.: Ճիշտ է: Այդ 51 ռ. 20 կոպեկն էլ երրորդ տարումըկբերի շահ 30 ռ. 72 կ., երկուսը միասին` կլինին 81 ռ. 72 կ.: Բարի: Այդ 81 ռ. 72 կոպեկը չորրորդ տարում կտան տոկոս 49 ռ. 15 կոպեկ: Ուրեմն բոլորը միասին 131 ռ. 7կոպեկ: Շատ ճիշտ է, Խոջա, – ասաց Կամսարյանը հեգնելով:

– Բա որ ասում եմ, – պարծեցավ Խոջան յուր ճշտությամբ և մեջքն ուղղելով հանգիստ շունչ առավ:

Սայու և յուր պաշտպանների վրա կարծես ջուր մաղվեց:

– Բայց գիտե՞ս ի՞նչ կա, – նորեն խոսեց Կամսարյանը:

– Ի՞նչ:

– Ահա պրիստավի և բոլոր ժողովրդի ներկայությամբ հաստատվեց, որ դու պարապում ես անխիղճ վաշխառությամբ, այսինքն ժողովրդից առնում ես այնպիսի մեծտոկոս, որն օրենքը արգիլելով արգելում է: 100-ին 60 կոպեկ շահ առնելը այնպիսի հանցանք է, որ օրենքը դրա համար կպատժի քեզ զրկելով որոշ իրավունքներից ևբանտարկելով մեկից մինչև երկու տարի: Հիմի դու կարող ես, եթե ուզում ես, վեր գրել տալ այս մարդու կովն ու ձին, բայց ես թույլ չեմ տալ, որ դու նրանց ծախես:Ահա՛, հենց այսօր ես խնդիր կգրեմ Սայու կողմից և իմ ձեռքով կհասցնեմ պրոկուրորին: Գործը կերթա դատարան: Ես այնտեղ կպաշտպանեմ Սայու իրավունքը, իսկպրոկուրորը կմեղադրե քեզ: Սային յուր կովն ու ձին հետ կստանա, իսկ դու կնստես բանտում: Այնուհետև հազարներ էլ որ ծախսես, չես կարող ազատվել: Այդպե՞ս է,թե ոչ, Վասիլ Իվանիչ, – դարձավ պաշտոնյային:

Վերջինս, որ ոչինչ չէր հասկացել Պետրոսի հայերեն խոսածներից, հարցրեց.

– Ի՞նչն է այդպես:

– Կամսարյանը կրկնեց յուր խոսածները ռուսերեն:

– Այո՛, այդպես է. օրենքը ծանր պատիժ է տալի վաշխառուներին, իսկ ձերը նույնպես վաշխառություն է, – հաստատեց պաշտոնյան:

Խոջայի գույնը երկյուղից թռավ: Նա ձայնը ցածրացնելով ասաց.

– Աղբեր, ընչի՞ եք ուզում ինձ վնաս տալ: Ախար ես լավություն եմ արել, վատություն հո չե՞մ արել: Մարդը սոված ա էլել, փող եմ տվել, սերմացու ա առել, ցանել ա,հնձել ա, չորս տարի ապրել ա…

– Սերմացուի փող ես տվել, որ հիմա գաս կովն ու ձին հափշտակե՞ս, – ընդհատեց Պետրոսը զայրացած. – ախար քո տվածից ու նրա տոկոսից ավելի արժե հենցմիայն այս կովը, հապա ձի՞ն ուր ես տանում:

– Դե ո՞ւր ա, որ տանում եմ, ասում եք, ես էլ թողիլ չեմ որ վեր գրի. բերեք իմ փողը տվեք, անց կենամ գնամ:

– Չէ, դու փող չես ստանալ: Քոնն այս կովն ու ձին են, վեր գրել տուր, տար, եթե կարող ես: Մենք էլ հետո մեր գիտցածը կանենք:

– Չեմ ուզում, աղբեր, երեսուն մանեթը բաշխում եմ, իմ հարյուր մանեթը տվեք, վեր կենամ, գնամ:

Քեզ հասանելիքը 28 ռուբլի է, եթե ուզում ես, ստացիր և գործը վերջացրու, եթե ոչ, պատրաստվիր, որ տարի ու կես բերդումը նստես:

– Աղբեր, խի՞ եք տունս քանդում, բա ես մեղք չե՞մ… ախար ես էլ մարդ եմ, տուն ունեմ, տեղ ունեմ, օղլուշաղ ու էրեխեք ունեմ… Աստոծ վեր չունիլ, որ իմ հալալաշխատած փողը ձեռքիցս խլում եք… – աղաչավոր ձայնով խոսում էր Խոջան և պատրաստվում կարծես լաց լինելու:

– Ի՞նչ է պատահել, – հարցրեց պրիստավը, տեսնելով, որ Խոջան խոսում է լալաձայն:

– Ոչինչ, վաշխառուն այժմ դերասանություն է անում, – բացատրեց Կամսարյանը:

– Հա, հիմա ի՞նչ ես ասում, վե՞ր գրեմ թե ոչ, ուշանում ենք, – դիմեց պրիստավը Խոջային:

– Ո՛չ, ո՛չ, ես հաշտությամբ եմ ուզում վերջացնել, ուզում եմ լավություն անել, – շտապով հայտարարեց Խոջան, համոզված լինելով որ բացված խարդախությունըկարող է ցավ բերել յուր գլխին:

Մի թաքուն ուրախություն, որից դեռ անբաժան էր երկյուղի զգացմունքը, պաշարեց Սայուն: Մինչդեռ ուստա Պետին ու տանուտերը Խոջայի նվաղած ձայնից արդենգուշակելով, որ նրա բանը փթռուկ է, սկսան շտապեցնել վախճանը, ամեն կողմից համոզելով, որ Խոջան յուր ասած լավությունն անե, վերջացնե:

Բայց Կամսարյանը թույլ չտվավ, որ վերջինս մինչև իսկ «լավություն անելու» պատրվակով գործն ավարտելու մխիթարությունն ունենա:

– Այդպես մի՛ խոսեք և մի՛ սխալեցնեք ձեր լսողներին, – սաստեց նա Պետուն և մյուսներին: – Այս մարդը լավություն չէ անում: Եթե մենք համաձայնենք, որ սա 28ռուբլին ստանալով գործը խաղաղությամբ վերջացնե, այն ժամանակ մենք ենք լավություն անում սրան և ոչ թե ինքը մեզ: Այդ պետք է սա իմանա, շնորհակալ լինի ևխոստանա, որ այսուհետև ձեռք պիտի վերցնե յուր այս անպիտան ու վնասակար արհեստից: Հակառակ դեպքում, ես հենց այս երեկո կգրեմ իմ բողոքը և կուղարկեմպրոկուրորին:

Մի քանի թեր և դեմ խոսքերից հետո, վերջապես Խոջան համաձայնեց ստանալ 28 ռուբլին, որից տասն ուներ Սային, ութը Պետին պարտք տվավ, իսկ մնացորդտասը նվիրեց Կամսարյանը:

Երբ Խոջան ու պրիստավը հեռացան, իսկ տանուտերը գնաց ճանապարհ դնելու նրանց, Սայու կինը վազեց, ընկավ Պետրոսի ոտքերը և ուրախության արտասուքնաչքերին, սկսավ համբուրել նրա ծնկները և օրհնել նրան սրտաշարժ խոսքերով:

Հազիվ երիտասարդը բարձրացրեց կնոջը, մոտեցավ ծերուկ Սային, որ ուրախությունից համրացած չէր կարողանում խոսել, բայց դողդոջուն ձեռքերը բարձրացնելովաշխատում էր երիտասարդի գլուխը բռնել և համբուրել:

Կովի մոտ կանգնած Փոքրիկ աղջիկը, մեծերի աղմուկին չմասնակցելով, գրկել էր հեզիկ կենդանու գլուխը և շարունակ նրա աչքերն ու դունչը համբուրելով, ասում էրուրախ-ուրախ.

– Հիշկա, մարալ ջան, էլ քե չեն տանելում, տյուն կացիր մեր կուշտ, քո հորթն էլ քո կուշտ… օխա՛յ, ինչ լավ է…

Իսկ եղբայրը, որ մինչ այն, ձիու կապը ձեռքին, կանգնած էր այդտեղ, այժմ ուրախությունից մյուս մարդկանց չտեսնելով, ճչում էր անընդհատ.

– Ճոճ պապ, ճոճ պապ, ձին իմա՞լ անեմ, իստեղ պախե՞մ, թե՞ թորգեմ էթա խոտին…

Կամսարյանին մյուս կողմից շրջապատել էին գյուղացիները և շնորհակալության տարափ էր, որ այս ու այն կողմից տեղում էին նրա գլխին: Երիտասարդը շտապեցհեռանալ, փախչելով, համարյա, անվերջ շնորհակալիքներից:

Սակայն կատարված իրողության լուրը տարածվել էր գյուղում կայծակի արագությամբ. ուստի ո՞ր կողմից էլ անցնում էր երիտասարդը, կանայք ու տղամարդիկ,կտուրների վրայից թե ցանկերի հետևից, օրհնում ու գովում էին նրան:

Արդեն մութ էր, երբ Պետրոսը տանուտերին պատահելով, նրա հետ միասին վերադարձավ տուն: Վերջինս ամենից շատ էր ուրախ, որովհետև յուր տան հյուրն էր, որգյուղացիներից մինին այդպիսի մեծ բարիք էր արել այսօր: Անկարելի էր, որ այդ դեպքը չշոյեր նրա պատվասիրությունը: Այդ էր պատճառը, որ նա այսօր միառանձին հոգածությամբ էր թախանձում, որ երիտասարդը հրաման տա Սալբիին` ընթրիք պատրաստելու: Բայց Պետրոսը մերժեց և բավականանալով միայն երկուբաժակ թեյով, խնդրեց, որ յուր համար անկողին պատրաստեն, ըստ որում հոգնած էր և ցանկանում էր վաղ քնել:

Եվ սակայն, մինչև որ անկողինը կպատրաստեին, նա բարձրացավ տան կտուրը, մի քանի վայրկյան ինքն յուր հետ այնտեղ առանձին մնալու և օրվա ընթացքումպատահածների մասին խորհելու համար: – Արդեն պարտապան գյուղացուն ծանր պատուհասից ազատելն ու նրան հետևող անվերջ օրհնություններն ուշնորհակալությունները լսելը այնքան էր հուզել ու ցնցել նրա հոգին, որ նա չէր կարող հանգիստ քնել, եթե այդ ամենի առիթով հետզհետե յուր գլխում ծագողհարցերին պատշաճ լուծում ու պատասխան չգտներ:

Ինչպես ամբողջ օրը, նույնպես և այժմ ամպերը շարունակ բացխփուկ էին անում երկնքի երեսին, որից լուսինը մերթ պայծառ բացվում, լուսավորում էր աղքատիկգյուղն ու նրա խղճուկ տները և ծովակն ու կղզին` շրջապատող դաշտերով, թմբերով ու լեռներով, մերթ լողում, սուզվում էր ամպերի հետևը և հրապուրիչտեսարանները խավարով ծածկում: Սակայն հորիզոնի արևելյան հյուսիսը ծածկված էր թանձր, կապարի պես սև և միապաղաղ թուխպերով, որոնք, թվում էր, թեպիտի վրդովեին գիշերվա խաղաղությունը:

Բայց Կամսարյանը չէր հետաքրքրվում այժմ բնության երևույթներով: Որքա՛ն շատ բան էր տեսել նա այսօր, որքա՛ն նորություններ իմացել. դրանց մասին էրմտածում:

Նա դեռ երեկ այն կարծիքին էր, թե ոչինչ չէ կարելի անել գյուղում, թե ամեն բան այնպես սառած ու քարացած է այստեղ, որ յուր նման մարդկանց ձեռքերը, որքանէլ նրանք զինված լինեին զորեղ գործիքներով, չեն կարող ոչ հին սառույցը հալել, ոչ էլ քարացած կոշտերը մաղել: Բայց այսօր, ահա՛, նա կատարեց մի գործ, որնյուրմով լուծեց մահու և կյանքի խնդիր: Նա վերահաս կործանումից ազատեց մի տուն, վերջնական անկումից փրկեց մի ընտանիք և դրա համար շատ քիչ, կամ գրեթեոչինչ աշխատություն գործ դրավ…