Za darmo

Առաքյալը

Tekst
Oznacz jako przeczytane
Czcionka:Mniejsze АаWiększe Aa

Գեղեցիկ շրջանկարը գրավեց երիտասարդին: Նա չգոհացավ սեփական աչքերով և դիմեց իսկույն գիտակի օգնության:

Նրա առաջ, արևմտյան հարավից, բացվում էր մի լեռնադաշտ, որի վրա ցրված էին մանր ու խոշոր բլուրներ` իրենց գլուխ ունենալով նախ` կրկնաթումբ Ղոշդարը,որը տեղ-տեղ տակավին ծածկված էր կանաչով, ապա Գեղամա հարազատ լեռները` եռակատար Յուչ-Թափան և Ահմանկանը, իրենց գորշակապույտ լանջերով,վերջն` Սպիտակ լեռը (Աղ-Դաղը), որի կատարին դեռ նշմարվում էին ձյունի նուրբ շերտեր և հեռվից տալիս նրան մի հրապուրիչ գեղեցկություն:

Ուղիղ արևմուտքից երևում էր պատմական Ցամաքաբերդը, որի սակավաթիվ տնակներն ու հյուղերը ցրված էին ջրապատ հրվանդանի վրա: Վերջինի ծայրինբարձրացող բլրին նշմարվում էր ավերակը Կուսանաց վանքի, որ կառուցել էին երբեմն Սյունյաց պայազատները և որը, ո՞վ գիտե, որքա՞ն սրտառուչ անցքերի ուդեպքերի հանդիսատես էր եղած…

Ցամաքաբերդից դեպի հյուսիս բարձրանում էին Բարաթա լեռը և Մաշտոցներ կոչված բլուրները:

Արևմտյան հյուսիսից երևում էր ամբողջապես չարաբաստիկ Չիբուխլուն յուր գետնափոր տներով, հողածածկ խրճիթներով, աթարի դեզերով և չոր ու ցամաքտեսքով: Նրանցից դեպի հյուսիս բարձրանում էր կանաչազուրկ Մարալինջը կամ Այծեմնասարը, որ յուր չոր բազուկները ձգում, տարածում էր դեպի ծովակիարևելքը պարսպող Շահ-Դաղի լեռնագոտին, հյուրընկալելով յուր ձորակներում հազիվ մի քանի չքոտի մացառուտներ:

Նայելով դեպի արևելյան հարավ, թվում էր թե ծովակը չունի այլևս պատվար, ըստ որում հեռավոր Գարա-Արխաչի գոտին, ըստ սովորականին ծածկված լինելովմշուշով, անտեսանելի էր դարձնում այդ կողմի ցամաքը և կարծել տալիս թե երկնակամարը համբուրվում է այդտեղ Գեղամա թագուհու հետ… և հենց այդպատճառով, եթե մի կողմից շրջակա լեռներն իրենց լայնանիստ լանջերով պինդ գրկած պահում էին գեղանի թագուհուն, մյուս կողմից էլ նրանց բարձրահայացկատարները անհանգիստ կասկածով նայում էին դեպի հարավ, ուր նա ազատ փռում, տարածում էր հեռուն յուր ջրածուփ դաշտերը, կարծես սպառնալով այդ կողմիբացով փախչիլ, հեռանալ նախանձոտ պահանորդներից և միանալ երկնքի ջինջ կապուտակին, որի հարազատ մի կտորն էր ինքը…

Երկար նայում էր Կամսարյանը այս գեղեցիկ տեսարաններին և նրանցով հիանում. երբեմն էլ հարցեր տալիս վանահորը` իրեն անծանոթ այս ու այն տեղի, լեռանկամ բնակության մասին և լսում նրա բացատրությունները, առանց, սակայն, աչքերից դիտակը հեռացնելու:

Նշմարելով լճակի հարավակողմում երկու փոքրիկ կղզյակներ, որոնց վրա չկային ոչ շինության հետքեր և ոչ էլ կանաչ, երիտասարդը հարցրեց վանահորը թե ի՞նչբաներ են նրանք:

– Նրանք այս ծովակի «անառակ որդիներն» են, – պատասխանեց վանահայրը ծիծաղելով:

– Անառա՞կ, ինչո՞ւ այդ անունն եք տալիս նրանց:

– Էնդուր որ չոր, ամայի բաներ են. ոչ ասունի են պետք, ոչ անասունի. դատարկ տեղից զլուխները վեր են ցցել, որ ասեն թե` հա՛, մենք կանք: Էդ թահր մարդիկ էլշատ կան աշխարհում: Այ, հենց մեր էս պուճուր (փոքրիկ) Սևանը, որ ման գաս, էլի միջումը մի քանի հատ կգտնես, վրաները մտիկ տաս, կասես` վարդապետ են,ամա որ մեջները պտրես կասես` սկի մարդ էլ չեն:

Վանահայրն, ըստ երևույթին, կամենում էր դարձյալ խոսքը բերել երիտասարդ վարդապետների վրա, որովհետև այն կարծիքին էր, թե նրանք յուր մասին պետք է որաննպաստ բաներ խոսած լինեին Կամսարյանի առաջ: Այդ պատճառով աշխատում էր, որ վերջինս հասկանա թե ի՞նչ մարդկանց հետ է գործ ունեցել ինքը, որպեսզիյուր մասին վատ գաղափար չունենա:

Բայց երիտասարդը տրամադիր չէր նման զրույցներ լսելու, այդ պատճառով խնդրեց, որ այժմ վանահայրը ցույց տա իրեն միաբանության կացարանները:

– Հա, լավ կըլի, գնանք: Ա՛յ, հենց էստեղից էլ երևում ա. տեսնո՞ւմ ես ինչքան տեղ ա բռնած, հազար սաժին կըլի:

– Ո՞րը, ես ոչինչ չեմ տեսնում, – ասաց Պետրոսը նայելով վանահոր ցույց տված կողմը:

– Ա՛յ էն մեծ տափարակը, որ ս. Աստվածածնին կպած ա:

Երիտասարդը նորից նայեց և ոչինչ չտեսավ: Բլրի բարձրությունից, արդարև, երևում էր մի ինչ-որ ընդարձակ, բարձրկեկ տափարակ, որի վրա տեղ-տեղ երևում էինփոքրիկ ծխնելույզներ ու ցած երդիկներ, կիսով չափ ծածկված դեղնած խոտերի մեջ: Վերևից թվում էր, թե այդ տափարակը բակի մի մասն է: Մինչդեռ վանահայրըբացատրեց թե հենց դա է կազմում կտուրը միաբանական այն կացարանների, որոնց մեծ մասը ս. Աստվածածնի հետ միասին շինված են Սյունյաց Մարիամ Տիկնոջձեռքով 877 թվին:

– 877 թվի՞ն. ուրեմն հազար տարվա հնությո՞ւն ունին դրանք, – զարմացավ երիտասարդը:

– Հազար տարուց ավելի ա, բա՛, – հաստատեց վանահայրը:

– Գնանք, ուրեմն, գնանք: Հետաքրքրական է տեսնել այդ շենքերը, ուր հազար տարի շարունակ ապրել են ձեր նախորդները, – ասաց երիտասարդը և առաջանցավ:

Բլրի լանջն ակոսող կանոնավոր կեռմաններից դեպի տափարակն իջնելով նրանք մտան մի դռնով, որ բլրի ստորոտից հեռի էր միայն մի քանի քայլով: Այդ դուռընրանց մի կարճ միջանցքով մտցրեց մի ուրիշ, ավելի երկար, համեմատաբար լայն, բայց և խիստ մթին միջանցք, որի երկու կողմից, կրկնաշար ուղղությամբ շինվածէին միաբանական միահարկ խուցերն ու խցիկները: Դրանց մուտքերը հազիվ նշմարվում էին շնորհիվ մի նվազ լույսի, որ մտնում էր այդտեղ` երկար միջանցքի երկուհանդիպակաց դռներից (որոնցից մինը հանում էր ծովափը, իսկ մյուսը` բակի հեռավոր մի կողմը, ուր գտնվում էին ուրիշ երկրորդական շինություններ, ինչպեսօրինակ, փայտատուն, մարագ, ախոռ, դարբնոց և այլն): Այս ընդհանուր միջանցքի երկու կողմից շինված կացարանների թիվը մոտ երեսուն էր: Մի կարգիսենյակներում ապրում էին վանահայրը, վարդապետները և միաբանության ուրիշ անդամներ: Այդ կարգում զետեղված էին և վանքի գրատունը և հանդերձատունը:Իսկ հանդիպակաց կարգում գտնվում էին միաբանության ընդարձակ սեղանատունը, խոհանոցը, մառանը, հացատունը և մի քանի ուրիշ սենյակներ, որոնք երբեմնծառայում էին նաև իբրև, իջևան ուխտավորների համար, եթե դրսի սենյակները բռնված էին լինում բոլորը: Ընդհանուր միջանցքի վրա բացվում էին նաև մի քանիուրիշ, երկրորդական միջանցքներ, որոնցից երկուսը տանում էին դեպի զանազան ամբարանոցներ ու մառաններ, երրորդը` դեպի բլուրը, իսկ չորրորդը` դեպի բակիկողմը և այլն: Բոլոր այս խուցերը, կացարանները, ամբարներն ու միջանցքները ծածկված էին մի ընդհանուր միապաղաղ կտուրով, որով և բոլորը միասին կազմումէին մի ծածկված ամբողջություն: Այդ պատճառով մի կարգի խուցերը միայն ունեին նեղ-նեղ փոքրիկ պատուհաններ, որոնցից ոմանք բացված էին դեպի բլրակի ևոմանք բակի կողմը: Մնացյալ բոլոր սենյակները լույս ստանում էին երդիկներից: Ինչ վերաբերում է միջանցքներին, նրանք այնքան մութ ու խավար էին, որԿամսարյանին թվում էր թե ինքը կարող էր մոլորվել նրանց մեջ, եթե միայնակ մտած լիներ այդտեղ: Բոլոր շենքերն, առհասարակ, իրենց մուտքերով ումիջանցքներով, հին լաբյուրինթոսի նմանություն էին բերում, իսկ դրանց միջի օդն այնքան էր ծանր, խոնավ ու գարշահոտ, որ երիտասարդը մի-մի անգամ նույնիսկդժվարությամբ էր շնչում:

Վանահոր սենյակը ոչնչով չէր տարբերվում մյուս միաբանների խուցերից, որ ապացուցանում էր, թե հավասարության սկզբունքը հինուց անտի հարգված է եղելայդտեղ:

Կամսարյանի հարցին թե` ինչպե՞ս են կարողանում այս մութ ու գիջին սենյակներում ապրել, վանահայրը պատասխանեց.

– Հմի դեռ հալա շատ լավ ենք ապրում: Երեսուն տարի սրանից առաջ, երբ ես դեռ վանահայր չէի, էս խուցերը ոչ թե մահճակալ, սկի տախտակի պոլ էլ չունեին,ամենքս էլ նամ գետնի վրա էինք նստում կամ պառկում:

– Եվ այդպես ապրելով չէի՞ք հիվանդանում:

– Փառք աստուծո, հրես տեսնում ես. 49 տարի է ինչ էստեղ եմ, էս լուսարար հայր-սուրբն էլ, ոնց որ ասեցի, 45 տարի է, որ ապրում է մեզ հետ, ուրիշ միաբաններ էլկան մեզ հասակակից, բոլորն էլ ողջ առողջ: Սովորությունից ա կախված, ոնց որ քեզ կսովորացնես, էնենց էլ կապրես: Քաղաքներում մարդիկ շատ են կոտորվում նրահամար, որ շատ են փափուկ ապրում:

Վանահայրն յուր հյուրին ամեն տեղ շրջեցնելուց հետո, առաջարկեց նրան տեսնել նաև գրադարանը, որ նրա ասելով, բարեկարգվել էր միայն յուր վանահայրությանօրով:

– Հենց էդ պատճառով էլ բանալին համաշա (միշտ) մոտս եմ պահում, ով որ գիրք ա ուզում, ինքս եմ գալիս, բանում, գիրքը տալիս ուզողին, ու էլ եդ փակում,բանալին ջեբս դնում, – ասում էր վանահայրը:

Երիտասարդը հետաքրքրությամբ մտավ այն խուցը, որին վերջինս «գրադարան» անունն էր տվել, հուսալով գտնել այդտեղ հին գրչագիրների մի հարուստ դարան:Բայց նա այստեղ տեսավ հազիվ երկու հարյուրի չափ հին ու նոր հատորներ, որոնց մի մասը ոչ շատ կարևոր գրչագրեր էին, իսկ մյուսը` Վենետկի հինավուրցհրատարակություններ, դարսված փայտաշեն դարակների վրա:

Երբ երիտասարդը հայտնեց յուր զարմանքը հինավուրց անապատի այդ աստիճան աղքատ գրատուն ունենալու մասին, վանահայրը բացատրեց, որ եղածն էլ յուրշնորհիվն է, որ կա, ապա թե ոչ, այս վերջին 25 տարվա ընթացքում, եթե յուր փոխարեն լիներ մի ուրիշ վանահայր, անշուշտ այդ եղածն էլ կմատնվեր կորստյան,ինչպես որ մատնվել են նրանից առաջ եղած գրական գանձերը: Եվ իբրև ապացույց նա պատմեց, թե ինչպես Սիմյոն կաթողիկոսի օրով, Հովհաննես անունով միանարժան վանահայր, լսելով որ կաթողիկոսը գալիս է այցելության Սևանա անապատին և իմանալով, որ գրասեր հայրը պիտի հետաքրքրվի վանքի գրատանվիճակով և տեսնելով այն անկարգ ու անխնամ (ըստ որում յուր իսկ վանահոր անհոգությունից գրչագրերի մեծ մասը խոնավությունից փտել կամ ցեցակեր էինդարձել), պիտի զայրանա յուր դեմ – նա բոլոր այդ տեսակ հնամաշ գրքերն ու հիշատակարանները հավաքել է տալիս քսակների մեջ և իրեն խորհրդակիցապիրատների ձեռքով թափել տալիս ծովը, որպեսզի կաթողիկոսը, Սևան մտած ժամանակ, հին ու փչացած ոչինչ չտեսնե գրատանը:

– Ի՞նչ զարհուրելի բարբարոսություն, – բացականչեց Կամսարյանը, սրտի խորքից վրդովվելով:

– Բարբարոսություն ասիր պրծա՞ր, անաստվածություն ասա, անխղճմտանքություն ասա, – ձայնակցեց վանահայրը երիտասարդին:

– Երևակայում եմ, թե ինչպիսի՛ թանկագին գանձեր են անհետացել այդ թշվառականի ձեռքով:

– Դրուստ որ թշվառական, էդ տեսակ վանահոր հիշատակը պետք ա անիծվի սերունդից սերունդ, – հարեց վանահայրը:

– Դժբախտաբար անեծքը չի վերադարձնիլ մեր կորուստը:

– Ճշմարիտ ա, չի վերադարձնիլ, ամա մնացածներին կզգուշացնի, որ էդենց անաստված թահրով վանքի գույքը չփչացնեն:

Գրադարանից ելնելուց, ծերունի վանահայրը հոգնած զգալով իրեն, խնդրեց երիտասարդին մնացած տեղերը շրջել լուսարարի հետ, մինչև որ ինքը հոգնածություննառնելով կգար յուր հետ միասին ճաշելու:

Լուսարարը մի առանձին հոգածությամբ առաջնորդեց Պետրոսին դեպի թանգարանը, որի պահպանությունը հանձնված էր իրեն:

Այս թանգարան կոչվածը ոչ այլ ինչ էր, եթե ոչ մի հասարակ խուց, ուր պահվում էին եկեղեցական այնպիսի սպասներ, որոնք թե՛ տանկագին և թե՛ քիչ գործածականէին. ինչպես օրինակ, արծաթե բուրվառներ, խաչեր, սկիհներ, մեռոնի տուփեր, թագեր, սաղավարտներ, գավազաններ և այլն: Դրանց մեջ ո՛չ միայն թանգարանիվայել «հնություններ» չկային, այլև շատերը «յարմուկի» ապրանք էին` պատրաստի գնված նիժնիում կամ Մոսկվայում: Այդ ապացուցանում էին իրերից մի քանիսիշուրջը քանդակված ռուսերեն աղոթքներն ու մակագրություններն, որոնք հնի դեմ կազմում էին «նոր», խայտաբղետ հակադրություն և կարծես ծաղրում Սևանիանապատում «հին հիշատակներ» պտրողներին…

 

Այդ մասին Կամսարյանը մտածեց մի քանի վայրկյան «իբրև ճշմարիտ ուխտավոր» և նրա շրթունքներին խաղաց դառը ժպիտ:

– Ինչո՞ւ այս խուցին թանգարան անուն եք տալիս, – հարցրեց նա լուսարարին:

– Ի՞նչ կլինի որ, – նկատեց վերջինս:

– Ախար «թանգարան» այն տեղին են ասում, ուր շատ հին ու թանկագին բաներ են պահվում, ձեր ունեցածը միայն եկեղեցական սպասներ են:

– Մենք էլ ունենք շատ հին ու թանկագին բաներ, հիմա պիտի շանց տամ, որ համբուրես, քե հենց դրա համար եմ բիրել ըստեղ, – ասաց վարդապետը` մի առանձին վստահությամբ: Ապա մոտենալով թախտի վրա դրված մի սնդուկի, բացավ նրա խուփը և մի աղոթք մրմնջալով` սկսավ հետզհետե դուրս հանել այդտեղիցմետաքսյա թաշկինակներում փաթաթած ոսկեզօծ ու ակնազարդ խաչեր, նշխարատուփեր, արծաթակազմ ավետարանիկներ և այլ կերտվածներ և շարել նրանց միսկուտեղի վրա, ուր վաղօրոք դրված էր մի պղնձե ափսե` արծաթե փողերով ու թղթադրամներով:

– Սրա մեջ Հովհաննես Մկրտչի մասունքն ա դրած, – բացատրեց վարդապետը, ցույց տալով մի ակնազարդ խաչ, որ դրված էր արծաթյա երկփեղկ պահարանում, – սրա մեջ էլ` Պետրոս առաքյալի մասունքն ա, – ցույց էր տալիս մի ուրիշ, նույնպես ականակուռ խաչ, – սրա կազմի մեջ էլ սուրբ Գևորգ Զորավարի նշխարն ադրած, – այդ էլ արծաթապատ մի ավետարան էր. – էս մասնատուփումն էլ ս. Կարապետի իրեք մանր նշխարներն են դրած: Իսկ էս ջիբթիշի փոքրիկ խաչումըԿենաց փայտի կտորն ա: Սրա մեջ էլ, – ցույց էր տալիս մի փոքրիկ արծաթե տուփ, – էլի ս. Գևորգի մասունքն ա: Դե հմի մեկ-մեկ համբուրիր և ուխտդ արա՛: Թողէս սուրբերը բարեխոս ըլին: Աստված էլ լսող ու կատարող:

Կամսարյանը լսեց վարդապետի բացատրությունները և մեքենաբար խոնարհելով համբուրեց մասունքները, առանց ներսում զգալու հավատո կամջերմեռանդության որևէ հուզում: Միայն ափսեի մեջ դրված դրամներից գուշակելով, որ այդ արարողության պիտի հաջորդե նաև դրամական տուրք, ծոցից հանեցքսակը և մի կարմիր տասնոց դրավ ափսեի մեջ:

Լուսարարը, որ երևի վաղուց էր ինչ չէր տեսել այդպիսի առատ նվեր, օրհնեց երիտասարդին սրտաբուխ խոսքերով և ապա մի զգացված «պահպանիչ» էլ ասելով`ճանապարհ դրավ նրան դեպի միջանցքը:

Եվ որովհետև հենց թանգարանի դիմաց, ընդհանուր միջանցքի վրա բացվում էր մի դուռ, որ հանում էր դեպի ս. Աստվածածնի եկեղեցին, ուստի վարդապետըառաջարկեց Պետրոսին անցնել այդ դռնով, եթե կամենում էր «տաճարը» տեսնել: Իսկ ինքը յուր «ծառայությունը» կատարած համարելով, դարձավ նորեն դեպիթանգարանը, ցուցահանած մասունքներն ու ստացած նվերը իրենց տեղը ամփոփելու:

Ճաշու ժամն ավարտած, ժամերգուները դուրս էին գալիս, երբ երիտասարդը մութ միջանցքից ելնելով, մտավ եկեղեցու փայտաշեն գավիթը, իսկ այնտեղից`եկեղեցին, ուր, ի միջի այլոց, նա հանդիպեց նորեն երիտասարդ աբեղաներին: Վերջիններս դարձյալ մոտեցան նրան, հարցուփորձ արին տեսածների մասին և ապասկսան բացատրություններ տալ նկատմամբ ս. Աստվածածնի եկեղեցու, որ, չնայելով յուր հազարամյա հնության, տակավին շեն էր և ամրակուռ: Գալով բարեզարդության` սա էլ աչքի ընկնող ոչինչ չուներ յուր մեջ-զարդերն ու սպասները աղքատ Էին, պատկերները գռեհիկ և անարվեստ: Միակ արժանիք ունեցողը`սեղանի առաջ դրված Կոթա սուրբ նշանն էր, որ հայտնի էր յուր բազմադարյան հնությամբ: Դա պարզ երկաթից շինված մի խաչ էր, կես կանգուն երկարությամբ ևթևերին ուներ մի- մի հատ ոչ մեծագին քարեր: Աբեղաները բացատրեցին, որ այդ խաչը, ըստ ավանդության, պահում է յուր մեջ մի կտորը այն երկաթե տաշտի, որիմեջ կույս Մարիամն լողացնում է եղել մանուկ Հիսուսին և թե դա համարվում է Սևանա անապատի ամենամեծ սրբությունը: Ապա երիտասարդ աբեղան Կամսարյանի ուշադրությունը հրավիրեց ս. Աստվածածնի մի փոքրիկ պատկերի վրա, որ կախված էր սեղանի աջ կողմը և որը, չնայելով յուր ծխից ու հնությունիցսևացած լինելուն, երևում էր շնորհալի վրձինի արտադրություն:

– Սա այն պատկերն է, – ասաց աբեղան, – որի առաջ Մխիթար Սեբաստացին, Վենետիկյան միաբանության հիմնադիրը, աղոթում է եղել, երբ կույր աչքերովգտնվում է եղել Սևանում և որի առաջ նա յուր հայտնի ուխտն է արել… Շատ ժամանակ չէ, ինչ դիպվածով գտել են այս ս. Առաքելոց եկեղեցու խորշերից մինում,անխնամ ընկած ու փոշոտված…

Երիտասարդը սկսավ ուշադրությամբ դիտել պատկերը.

– Ի՞նչ մտքեր է սա զարթեցնում ձեր մեջ, – հարցրեց աբեղան, կարծես շտապելով մի նոր բան ասելու, քանի դեռ ոչ ոք չէր խանգարում իրենց:

– Մտածում եմ թե, եթե այսպիսի մի սիրուն գործ, որ դարերից ի վեր գտնվելով Սևանում, հոգածու խնամքի արժանանալու փոխարեն, ընկած է եղել անհայտխորշերում և երևան է եկել միայն դիպվածով, ի՞նչ թանկագին հնություններ, ուրեմն, չէին կարող անհետանալ այստեղ հոգատար սրտի և խնամող ձեռքերիպակասությունից:

– Այդ էլ պատշաճ մտածություն է, բայց ես կարծում էի, թե այս պատկերը մի ուրիշ միտք կծնեցներ ձեր մեջ:

– Այսինքն, ի՞նչ:

– Այն թե` շուտով կլարանա երկու հարյուր տարին այն օրից, ինչ այս պատկերի առաջ աղոթողը Սևանից հեռացավ, հիմնեց օտար երկրում միաբանական մի ուխտ:Ձեզ հայտնի է, թե ի՛նչ ծառայություն արին այդ ուխտի անդամները հայ գրականությանը: Մի կողմը թողնենք նրանց` ազգի մեջ կաթոլիկություն տարածելու ևպատմական գրքերում` հայ եկեղեցուն ու եկեղեցականներին վերաբերյալ փաստերն հեղաշրջելու տխուր ջանքն ու ձգտումը: Ամեն լույս ունի յուր ստվերը, ամենմաքրություն` յուր բիծը: Բայց անհերքելի այն, որ Մխիթարյան միաբանությունը գնահատելի գործ կատարեց` հնության և անհայտության փոշիներից դուրս հանելովհայ լեզվի թանկագին արտադրությունները, նրա ոսկեղինիկ մատենագրությունը և նրա ընդհանրացնելովը սիրելի դարձրեց մեզ մեր նախնյաց լեզուն ու անցյալը,ընդնմին սովորեցնելով մեզ, ապրել և ոգևորվիլ նրանցով… Սա, արդարև, մեծ գործ էր; արժանի հարգանքի և երախտագիտության: Այսպիսի մտածության,բնականաբար, հաջորդում է մի ուրիշը. – մի՞թե Սևանը ևս չէր կարող դառնալ մի ս. Ղազարու կղզի: Մի՞թե Սևանը չէր կարող արտադրել մի նոր Մխիթարյան ուխտ:Սա, իհարկե, չէր ունենալ ս. Ղազարի առավելությունները, որովհետև չէր գտնվում Եվրոպայի սրտում, զարգացած ու բարեկիրթ ազգերի մեջ: Բայց մենք էլ Սևանիցչէինք պահանջիլ այն, ինչ որ տվավ Վենետիկը, այլ գոնե նրա կեսը, թեկուզ կեսի կեսը: Սևանը մի կողմից էլ այն առավելությունը կունենար, որ տվածը կլիներանխառն, հարազատ… ճշմարիտ է, այն ժամանակ, երբ ս. Ղազարու հայրերը իրենց խուցերում խաղաղ նստած, հանգիստ աշխատում էին, ո՛չ հարձակմանսպասելով, ո՛չ կողոպտվելուց վախենալով, Սևանը գտնվում էր բարբարոս խաների դժոխային լուծի տակ, միշտ ահի ու սարսափի մեջ, սեփականության իրավունքիցզուրկ և կեղեքիչների քմահաճության ենթակա, բայց չէ՞ որ, ահա, յոթանասուն տարի է, ինչ ռուսաց տիրապետության շնորհիվ այս երկիրը խաղաղել, արհավիրքներըվերացել են և այս վանքի միաբանությունը ստացել է հանգիստ ու ապահով վիճակ: Արդ, մի՞թե չէր կարելի այս յոթանասուն տարվա ընթացքում ստեղծել այստեղ միգործ, որ յուր արժանիքով հավասար լիներ Վենետիկցիների գեթ հիսունամյա գործունեության: Մի՞թե չէր կարելի հիմնել այստեղ ժառանգավորաց մի բարեկարգդպրոց, որի սաները աշխարհային աղմուկից ու ապականությունից հեռու, այս առողջարար օդում, այս պայծառ երկնքի տակ ապրելով և ուսանելով` պատրաստվեինհասարակաց ծառայության համար… Մի՞թե չէր կարելի ժողովել այստեղ հմուտ, բանիբուն. գիտությամբ ու առաքինությամբ հայտնի հոգևորականներ և կազմելնրանցից մի գիտական կաճառ, որ պարապեր հին գրականությունը մշակելով և նորը զարգացնելով: Դուք հո ձեր աչքով տեսաք մեր այստեղի գրադարանը: Որքա՛նաղքատ, խղճո՛ւկ… մինչև իսկ ամոթ է գրադարան անունը տա, նրան. մի քանի տասնյակ կիսամաշ ձեռագիրներ, մի երկու հարյուր հնատիպ գրյանք… քաղաքներումտիրացուներ կան, որոնք դրանցից ավելին ունին: Բայց չէ՞ որ Սևանը հնումն հայտնի էր յուր բազմահարուստ մատենադարանով, չէ՞ որ շատ տեղերի գրականգանձերը այստեղ էին ամբարվում, կամ ավանդ դրվում: Այժմ ո՞ւր են նրանք: Բարբարոս թշնամիների ավերը, այո՛ շատ բան է կորզել Սևանից. նույնիսկ նրա գրագետմիաբանությունը անխիղճ կերպով է նրա գրական հարստությունը վատնել: Բայց որքան ավելի զրկանք են պատճառել նրանք, որոնք այս յոթանասուն խաղաղտարիների ընթացքում ձեռքերնին ծալած նստել են այստեղ և բավականացել միայն աղոթելով, կամ հսկումներ կատարելով… Ինչո՞ւ արդյոք Սևանը, որ գտնվում էհայրենի հողի վրա, նրա սրտի ու հոգու մեջ, ինքը չէ տալիս Վենետկին` այս հողին ու ջրին, սրա անցյալին ու ներկային վերաբերող ուսումնասիրությունները, սրասրտին ու հոգուն հարազատ հուշերը և, ընդհակառակն, ինքն է նրանից մուրում: Ինչո՞ւ… բայց այդ «ինչու» – ները անթիվ են և դրանց բոլորի պատասխանը մեկ.այսինքն այն` որ այսքան տարիների ընթացքում, չի գտնվել մեր երկրում մի մարդ, աշխարհական լիներ նա թե՛ հոգևորական, որ ոգևորվեր Մխիթարի զգացածոգևորությամբ և վառեր Սևանում լուսո այն ճրագը, որ առաջին նվագ վառեց Լուսավորիչը և որն ապա տգիտությունն ու խավարը հանգցրին… Այո, եթե այդ մի հատմարդը գտնված լիներ այստեղ, ապա դուք այսօր Սևանը չէիք տեսնիլ այսքան անշուք, անփառունակ, չէիք տեսնիլ նրա կյանքը այս աստիճան անշարժ, ոգին`մահամերձ… Իբրև նյութական ապացույց այստեղ ապրողների անշարժության, ահա այն կացարանները, որ դուք տեսել եք, որոնց մեջ ապրել են նախկինմիաբանությունները և որոնց մեջ, ահա, ապրում ենք նաև մենք: Այդ շինությունների կառուցումից մինչև այսօր` անցել են հազար երկար տարիներ: Եվ սակայն նրանքմինչև այսօր էլ նույն խոնավ, բորբոսնած, հողածածկ կտուրով խցերն ու խցիկներն են, որոնք ամենից առողջ մարմիններն իսկ մաշելով, մաշել ու ծյուրել են նաևնրանց հոգին և անընդունակ դարձրել մի ճշմարիտ ու Էական բարիք ստեղծելու… Անշուշտ դուք անցաք այդ կացարանները իրար հետ միացնող բավղաձևանցքերից. տեսա՞ք թե ինչպիսի՛ խավար է տիրում նրանց մեջ… Հարկավոր չէր ոչ մեծ խելք, ոչ էլ ճարտարապետական տաղանդ, որ մարդ իմանար, թե այդմիջանցքների վրայի կտուրը ծակելով և մի քանի տեղ, եթե ոչ ապակե պատուհաններ, այլ գեթ հասարակ երդիկներ դնելով, կարելի էր բոլոր անցքերը միանգամիցլուսավորել: Սակայն հազար տարի այս խավարում խարխափող միաբանությունների մեջ չի գտնվել մի գլուխ, որ այդ հասարակ ճանապարհով աստուծո տվածլույսն այդ անցքերը մտցնե և նրանց անթափանցելի խավարը փարատե: Ճիշտ այդ ձևով էլ խավար են մնացել այդ խուցերում ապրող մարդկանց ոգիները.արդյունքը եղել է այն, ինչ որ տեսնում եք այսօր…

Երիտասարդ աբեղան երևի դեռ երկար կճառախոսեր, եթե խմբին չմոտենար վանքի տնտեսը և վանահոր կողմից չհրավիրեր հյուրին ճաշի:

Այդ հրավերը զգաստացրեց թե՛ խոսողին և թե՛ լսողներին. ուստի ամենքը միասին ելնելով եկեղեցու գավթից, առաջացան դեպի բակի սիզավետ կողմը, ուրհովանավոր ուռիների տակ բացված էր ընդհանուր սեղան, որը և բոլորեցին նրանք, իրենց գլուխ ունենալով վանահորը:

Վերջինս սեղանն օրհնելով առաջարկեց հյուրին վայելել վանական «անպաճույճ» ճաշը, որի ակրատը բաղկացած էր պանրից, եփած ձուերից և աղած կողակից, իսկխորտիկը, որ հետո բերին, թանապուրից, նոր խաշած իշխաններից և ձավարով ու յուղով պատրաստած «քաշովի» – ից: Սեղանի վրա պակաս էր միայն միսը, կամնրանից պատրաստած կերակուրը: Վանահայրը բացատրեց, որ վանական խստակեցության օրենքը արգելում է իրենց` զոհի մսից զատ, ուրիշ միս ուտել, կամգործածել այն կերակուրի մեջ:

Մի քիչ հետո, սակայն, Կամսարյանը նկատեց, որ վանահայրը երևի համեստություն էր անում «անպաճույճ» անվանելով առաջարկված ճաշը, ապա թե ոչ վերջինսո՛չ միայն հեռի էր անպաճույճ լինելուց, այլև չէր կրում խստակեցության կնիք:

– Ես «անպաճույճ» անվանեցի ձեր տեսակետից, իսկ մեզ համար սա մինչև անգամ փարթամ ճաշ ա, – բացատրեց վանահայրը ծիծաղելով: Ապա կամենալով միգաղափար տա հյուրին իրենց խոսակցության մասին, ծանոթացրեց նրան Սևանա անապատում ընդունված պահեցողական կարգերին որից երևաց, որ նրանքտարվա մեծագույն մասը անցնում են պահքով: Որովհետև բացի հասարակ ու շաբաթական պասերը, նրանք պահում էին նաև երեք «մեծ պասեր»: Դրանցիցառաջինը սովորական մեծ պասն էր, որ բուն բարեկենդանից սկսվելով, վերջանում էր զատկին, երկրորդը` հոգեգալուստից մինչև վարդավառ, որ տևում էր ութշաբաթ, երրորդը` Վարագա խաչի տոնից` մինչև հիսնակի պասը, որ դարձյալ ուներ ութ շաբաթ. – էդ բոլոր կարճ ու էրկան պասերին, – շարունակեց վանահայրը, – մեր միաբանության կերածն լինում ա ձեթ, լոբի, սիսեռ, ոսպ ու կանաչի: Միայն ուտիքին ա որ յուղ, կաթ ու ձու կարող ենք ուտել, կամ բրինձ ու ձավար: Ծովիցհանած ձկներից էլ ի՞հարկե, անուշ ենք անում, որքան պատահում ա:

– Հեր օրհնած, էլ ուրիշ ի՞նչ ես ուզում, – կամացուկ շշնջաց երիտասարդ աբեղան, որ նստած էր Կամսարյանի կողքին:

Վերջինս ծիծաղեց:

– Ընչի՞ ես ծիծաղում, – հարցրեց վանահայրը ժպտալով:

– Ոչինչ, մտածում եմ թե ի՞նչ կանեի ես, եթե ձեր միաբանը լինեի:

– Ի՞նչ պրտի անեիր. կապրեիր էնենց, ոնց որ մենք ենք ապրում: Ըստոնք էլ քեզ պես տղերք են ըլել, հո վարդապետ չեն ծնվել: Այ, տեսնո՞ւմ ես, – ցույց էր տալիսվանահայրը աբեղաներին, – ամեն բան սովորել են, կարգի ու կանոնի վարժվել. հմի սիրով ապրում ու ըսկի դժգոհում չեն:

Ճաշը վերջանալուց` Կամսարյանն շտապեց յուր շնորհակալությունը հայտնելու վանահորը և բոլոր միաբանությանը` իրեն ցույց տված սիրալիր ընդունելությանհամար և ապա պատրաստվեց հեռանալ կղզուց: Բայց որովհետև հենց այդ միջոցին հիշեց, որ բացի «թանգարանին» տված նվերը, անհրաժեշտ է նաևմիաբանության օգտին նվիրաբերել մի բան, ուստի խնդրեց վանահորը բերել տալ նվիրատվության մատյանը, որպեսզի յուր տուրքն արձանագրե այնտեղ:

Վանահայրը սկզբում չհասկացավ նրա ասածը, ապա երբ երիտասարդը յուր խնդիրը կրկնեց, նա ժպտալով նկատեց.

– Էհ, որդի, մեր վանքումն ի՞նչ ա շինում մատյանը… մենք նահապետական մարդիկ ենք, ուխտավորը գալիս ա, իրա ուխտն անում, եդո վանահոր աջն առնում, միաջահամբույր տալիս, գնում: Նրանից եղը էլ ո՞վ ա հարցնում թե ի՞նչ տվավ, ի՞նչ չտվավ, յա չէ մեզանից ո՞վ պտի հաշիվ ուզի: Էդ որ աջահամբույրի համար էլ գիր ուկիրակոս պահենք, ծե՞րն ուր կերթա:

– Բայց ես կարծում եմ, որ եթե այդպիսի մի կարգ սահմանեիք, այսինքն ամեն տուրք մատյանի մեջ արձանագրվեր, վատ չէր լինիլ: Դա, մինչև անգամ, օգուտկբերեր վանքին: Նախ` որ այդ մատյանը կարելի կլիներ առաջարկել ամեն այցելուի, երկրորդ, որ վերջինս հաստատ գիտենալով թե յուր տվածը արձանագրվում է միտեղ, և այն էլ ի տես ուրիշ այցելուների, կնվիրաբերեր ավելի առատորեն:

 

– Էդ հու էս ջահիլների խոսքն ա. էրևում ա դու էլ ըսդոնցից ես լսել, – նկատեց վանահայրը, կարծես վիրավորվելով:

– Դա ի՞նչ մի նոր բան է, որ ես սրանցից լսեմ, բոլոր աշխարհում ընդունված, ամեն տեղ գործադրվող մի սովորական բան է:

– Չէ, որդի, ես մատյան բան չեմ գիտում: Միշտ ասել եմ, էսօր էլ կասեմ. վանքի մատյանը նրա վանահայրն ա. ով նրան հավատում ա, նրա վրեն վստահ ա, թող տա,ինչ ուզում ա. ով չի հավատում, տերը նրա հետ. էդենց մարդու տուրքն էլ ըսկի վանքին պետք չի:

Կամսարյանին այլևս առարկելիք չէր մնում, նա շտապեց յուր սխալը ուղղել նրանով, որ ջերմությամբ համբուրեց վանահոր աջը և մի տասնոց դրավ նրա ձախում:

Վանահայրն, իհարկե, հաշտվեց յուր սրտում երիտասարդի հետ և քաղցր խոսքերով օրհնելով նրան, մաղթեց նաև բարի ճանապարհ:

Պետրոսը նորից յուր շնորհակալությունը հայտնեց միաբանության բոլոր անդամներին և բարեկամաբար նրանց ձեռքը սեղմելով, մնաք բարև ասաց և հեռացավ:Աբեղաներից մի քանիսը, նույնպես և լուսարարը, ուղեկցեցին նրան մինչև լճափը:

Այստեղ նրանք հանդիպեցին վանքի ելևմտից կառավարիչ սարկավագին, որ հենց նոր էր վերադարձել Ցամաքաբերդից, ուր գտնվում էր վանքի «Դրսի տունը», այն է`նրա տնտեսության արտաքին բաժանմունքը և ուր սա հաճախ երթևեկում էր գործով:

Լուսաբարը երիտասարդին ծանոթացնելով նորեկի հետ, ցավ հայտնեց, որ վերջինս վաղ չէր վերադարձել, ապա թե ոչ, ասաց – նա ընենց պատիվ կտար քեզ, որ քոօրում Սևանը ըսկի չէիր մոռանա:

– Շնորհակալ եմ դուք էլ լավ պատվեցիք, Սևանը դարձյալ չպիտի մոռանամ, – հարեց երիտասարդը:

– Չէ, մեր բանն ուրիշ ա, սարկավագինն ուրիշ. սա բանի ղայդան լավ ա գիտում, – կրկնեց լուսարարը ծիծաղելով:

Սարկավագի աստիճանում Կամսարյանը տեսել էր միշտ մի երիտասարդ, հաճախ աշխարհականի շորերով, բայց նորեկը վաթսունն անց մարդ էր, բարձրկեկհասակով, առողջակազմ, միայն մի քիչ դալկադեմ: Ուներ շեկ, ալեխառն մորուք և ծովի խորահայաց աչքեր: Հագուստը ոչնչով չէր զանազանվում վարդապետներիհագուստից, որովհետև բաղկանում էր նույն մույգ կապույտ կտավի կապայից, շալե գոտուց, կոշտ բրդե փարաջայից և խայտաբղետ գուլպաներից ու քոշերից: Միայնթե վեղարի փոխարեն գլխին ծածկած էր գառան մորթու տափակ գդակ, որ գարիբալդի կոչվածի ձևն ուներ և որի մեջ այնպես խոր էր մտցրել գլուխը, որ ծածկել էրճակատը` մինչև թավամազ հոնքերը:

Ժպիտը, որ նա խաղացրեց շրթունքներին, հյուրին ողջունելու ժամանակ, բռնազբոսիկ էր և չէր հարմարում դեմքին, որ կարծես ստեղծված էր միշտ խիստ ումտախոհ երեվալու համար: Առաջին տպավորությունը, որ նա արավ երիտասարդի վրա, այն էր թե` նա բանի տեղ չէր դնում միաբանության անդամներրն:Որովհետև մոտենալուց, նա ոչ միայն չնայեց վերջինների վրա, այլև մինչև իսկ չտեսնելուն տվավ, իբրև այնպիսի մարդկանց, որոնց հետ չուներ որևէ առնչություն,կամ որոնց գոյությունը չէր հետաքրքրում իրեն, լոկ այն պատճառով, որ գիտեր թե նրանցից ոչ մեկը չէ կարող յուր հայտնի վիճակի վրա ունենալ լավ կամ վատազդեցություն:

Սովորական քաղաքավարությամբ երիտասարդի «քեֆը» հարցնելուց հետո, նա ցանկացավ իմանալ թե ինչո՞ւ վերջինս չէ մնում իրանց մոտ մի քիչ ավելի:

– Ուրախությամբ կմնայի, բայց իմ ձիապանն, ահա, նստած լճափին սպասում է ինձ, – առարկեց երիտասարդը:

– Վնաս չունի, նրանք սովոր են սպասել, – նկատեց սարկավագը այնպիսի եղանակով, որ կարծես այդ «նրանքը» իսկի մարդիկ չէին:

– Բայց միևնույն է, ես արդեն ձեր վանքում ամեն ինչ տեսա, ամեն բանի ծանոթացա, ավելի մնալն այլևս միտք չունի:

– Հա՞, դե որ էդպես ա, լավ ա: Ասենք շատ տեսնելու էլ բան չունենք, մի դարտակ վանք ա, մին էլ մի քանի սևագլուխներ. եկողն ուրիշ ի՞նչ պտի տեսնալ, – նկատեցսարկավագը ժպտալով, ապա նայեց աբեղաներին այնպիսի մի հայացքով, որով կարծես կամենում էր ասել` «չլինի թե սխալվիք ուրիշ կարծիք հայտնել»:

Նրա դիտողությունը, սակայն, ոչ ոք առավ ուշադրության, իսկ Պետրոսը շտապեց նավակը, որ սպասում էր իրեն:

Ծովակն անհանգիստ էր, թեպետ ոչ անսաստ հուզված: Ալիքները դեռևս խաղում էին իրար հետ և կարծես զգուշանում միմյանց ընդհարվելուց, որպեսզի ծովակիժպտուն դեմքը չխռովեն:

Կամսարյանի հարցին թե` արդյոք ջրի անհանգստությունը վտանգ չէ՞ սպառնում, սարկավագը պատասխանեց.

– Էդ տեսակ անհանգստությունից հեչ վտանգ չկա. ուրիշ ա, որ քիչ հետո քամին սաստկանա, բայց մինչև էն վախտը դու կլինես Չիբուխլուում:

Մինչդեռ ուղեկցող աբեղաներից մինը, որ մեր ծանոթ բողոքարկուն էր, երիտասարդին ավելի միամտացնելու համար, պատրաստակամություն հայտնեց ուղեկցելնրան մինչև դիմացի ափը:

Կամսարյանը սիրով ընդունեց այդ առաջարկությունը և նրանք միասին մտան նավակը, որ իսկույն էլ առաջացավ դեպի խորը:

Սակայն այստեղ ալիքները թվում էին հետզհետե ավելի անհանգիստ և, հետևապես, ավելի ահարկու: Թեպետ թիավարների հուժկու բազուկների շնորհիվհնատարազ նավակը սուրում էր արագ, այսուամենայնիվ ծփանքը նրան այնպես էր տատանում, որ թվում էր թե ահա, ուր որ է, մի հորձանք կխուժե նավակի խորը ևլցնելով այն` ուղևորների հետ միասին կիջեցնե հատակը:

Երիտասարդ աբեղան տեսնելով, որ Կամսարյանը երկյուղ է կրում, սկսավ նախ նրան հանգստացնել, ասելով որ ծովակի ավելի հուզված ժամանակն իսկ ամենքընրա վրա երթևեկում են աներկյուղ, ըստ որում մինչև այսօր դեռ ոչ ոք այդտեղ վտանգի չէ հանդիպել: Իսկ հապա նրա ուշադրությունը ուրիշ բանի վրա դարձնելուհամար, սկսավ նորեն խոսել վանքի ցավերից.

– Գիտե՞ք, բարեկա՞մ, ես շատ ուրախացա, երբ դուք վանահորից նվիրատվության մատյան պահանջեցիք: Թեպետ ցավալի էր, որ նա կարծեց թե դուք մեր խոսքն եքկրկնում և ոչ թե ձեր սեփական ցանկությունը հայտնում, այսուամենայնիվ, լավ եղավ, որ այդ բանն արիք, որովհետև դրանով մեր դատին ուժ տվիք: Երանի թե ամենայցելու այդպիսի մի պահանջ անե նրանից: Այն ժամանակ նա կիմանա, որ համեստության պակասությունը կամ ըմբոստությունը չէ պատճառը, որ մենք ևս հաճախնման պահանջներ ենք անում, այլ մեր գիտակից պարտաճանաչությունը, որին իրավունք չունինք դավաճանելու` լռելով այնտեղ, ուր պետք է խոսել: Դուքնվիրատվության մատյանն եք ասում, մի հարցրեք թե ուրիշ որևէ մատյան ունի՞ մեր վանքը: Տեսա՞ք դուք այդ սարկավագին, որ նոր վերադարձավ: Ուշադրությանարժանի անձնավորություն է դա: Ով որ կամենում է մեր մի կարգ գործերի անհաջողության գաղտնիքը լուծել, նա պետք է ուսումնասիրե այդ տեսակ անձանց, որոնքչնայելով իրենց ոչնչության, այսուամենայնիվ մեծ դեր են խաղում մեր բախտը տնօրինելու կարևոր գործում: Սևանում, օրինակ, այդ մարդը վայելում է մեծիրավունքներ: Չեմ սխալիլ, եթե ասեմ, թե դա է մինչև անգամ մեր ամենի գլխավորը և ոչ թե վանահայրը, որ ոչ այլ ինչ է, եթե ոչ մի խեղճ ու տգետ մարդ: Վերջինս,իսկապես, մեզ չի սիրում, նրա համար, որ իրեն հաճախ անում ենք այնպիսի պահանջներ, որոնց խորհուրդը նա չէ հասկանում: Մյուս կողմից էլ նրան լարում են մեզդեմ յուր մտերիմները և մանավանդ սարկավագը, որին նա հավատում է միամտաբար, կամ, գուցե հարկից ստիպված: Ո՞վ է, սակայն, սարկավագը, որ այսքան ուժունի, – մի տգետ ու գռեհիկ մարդ, որ անհիշատակ ժամանակներից գտնվելով այս անապատում, յուր ժրության և ճարպկության շնորհիվ արժանացել է «աներևույթկարգադրիչների» ուշադրության և նրանց ջանքերով էլ «վերևից» կարգվել վանահոր օգնական: Նրա պաշտոնն է, իբրև վանքի գործակատար, հսկել նրակալվածներին, ժողովել եկամուտը, երբեմնապես գնալ մոտիկ քաղաքները, թե՛ այդ տեղերի կալվածոց արդյունքը գանձելու և թե՛ միաբանության համար հագուստկամ այլ պիտույք հայթայթելու: Բայց նա յուր պաշտոնը կատարում է ոչ թե իբրև գործակատար, այլ իբրև վանքի տեր ու իշխեցող: Եկամուտ ձեռք բերելու դժվարինմասը նա, իհարկե, հանձնում է վարդապետներին սրանք են, օրինակ, հավաքում միաբանության հասանելիք «պտղի բաժին» – ոչխարը, պանիրը, ձեթը, ցորենը ևայլն: Այս առիթով խեղճերը սարերն են բարձրանում, ձորերն են իջնում, դաշտերն ու գյուղերն են չափում և սակայն այդ ամենը վանքը մտնելուց հետո, ենթարկվումէ սարկավագի միահեծան իշխանության: Ինչ վերաբերում է դրամական գործերին, դրանք արդեն նրա ձեռքումն են: Ի՞նչ մուտք ունի վանքը և ի՞նչ ելք, այդ մենքչգիտենք, բայց գիտե սարկավագը և եթե հարկ լինի որևէ հաշիվ տալ մեկին, այդ կտրվի այնպես, ինչպես որ սարկավագը կուզե, և ոչ թե այնպես, ինչպես որ իրոք կա:Այսօր կղզին մտնելուց դուք խոսեցիք գյուղացիների տրտունջի մասին, որը, սակայն, ընկերս համարեց զրախոսություն, բայց նա սխալվում էր: Գյուղացվոց տրտունջնէլ ունի յուր հիմքը: Մեր գործերն առհասարակ այնպես են ընթանում, որ հեռվից նայողը պիտի կարծե թե, այս անտեր հայոց ազգում ո՛չ մեծ կա, ո՛չ փոքր, ո՛չ տեր կա,ո՛չ տիրական, այլ կան մի-մի սարկավագներ, որոնք հենված իրենց պաշտպան «ուժերին», գործում են` ի՞նչ կամենում են, և ոչ ոք նրանց չէ իշխում խանգարել: Եվհենց այդպես էլ է, եթե երբեմն մարդիկ համբերությունից ելնելով սկսում են տրտնջալ, կամ ուր հարկն է բողոքել, այդ ամենի արդյունքը լինում է այն, որ սարկավագըկատարում է մի փոքրիկ ճանապարհորդություն, համբուրում է «աներևույթ կարգադրիչների» ձեռքը և վերադառնում դարձյալ յուր պաշտոնով ու իրավունքներով:Այնուհետև ջուրը դարձյալ հոսում է յուր հին ճամփով և մարդիկ հոգնած հաշտվում են այդ դրության հետ: Այս է իսկապես պատճառը, որ վանահայրն ամեն բանումհամակերպվում է սարկավագին: Նրա մեջ այլևս մեռել է տրտնջող ու բողոքող հոգին և մնացել է միայն մի փոքրիկ փառասիրություն, որ զոհ է, գեթ նրանով, որ ինքնաշխարհի առաջ համարվում է «վանահայր»: Իսկ թե այնուհետև ի՞նչ է կատարվում շուրջը, այդ ամենի համար նա կարող է աչք գոցել, որպեսզի «աներևույթ»պաշտպանները չգրգռվին: Այս կերպով են վարվում մեր գործերը շատ տեղ և «խոհեմ» մարդիկ չեն վրդովվում այդ դրությամբ, որովհետև հավատացած են թե ոչինչայլևս չէ կարելի փոխել: Բայց մի՞թե այդպես է: Մի՞թե այդ ձևով պիտի մտածենք նաև մենք, որ մտել ենք հոգևոր զինվորության մեջ գաղափարով ոգևորված…Ի՞նչպես թե մի տգետ ու գռեհիկ գեղջուկ միահեծան տեր լինի այս հինավուրց անապատին… Ի՞նչպես թե այդ պաշտոնը նա գնե այնպիսիներից, որոնց մի փութաղած կողակի նվերը ավելի է զբաղեցնում, քան թե Սևանի շուրջն ապրող ժողովրդի ցավերն ու կարիքները… Եվ երբ այս մասին մտածում ես, երբ երևակայում ես թեի՞նչ կարող էր լինել պատմական Սևանը, ինչե՞ր կարող Էին լինել հռչակավոր Տաթևը, Սանահինն ու Հաղբատը, Գանձասարն ու Ամարասը և ուրիշ շատերը, որոնք,սակայն, այսօր ոչ այլ ինչ են, եթե ոչ ավերանոցներ, զայրույթից քիչ է մնում որ խելագարվես… Ահա, այսպիսի դեպքերումն է, պարո՛ն Կամսարյան, որ մենք հիշումենք ձեզ, զարգացած ու կարող երիտասարդներիդ և կարոտում ձեր օգնության…