Za darmo

Առաքյալը

Tekst
Oznacz jako przeczytane
Czcionka:Mniejsze АаWiększe Aa

Այս հետադարձ միտքը ձգեց երիտասարդին վարանքի մեջ. խղճի մի թաքուն խայթ սկսավ անհանգստացնել նրան, ուստի դադարեց հարցեր առաջարկելուց:

Այդ միջոցին վերադարձավ տան տիրուհին, ձեռքին մի քանի նորաթուխ լոշեր: Ըստ երևույթին, նա այդ օրը թաժա հաց չունենալով, ըստ գյուղական սովորության,փոխ էր առել հարևանից, որպեսզի նորեկ հյուրին օթեկ հացով չկերակրե: Տանուտերը կնոջը տեսնելուն պես վեր թռավ տեղից, ինչպես մեծ հանցանք գործածին մեկը:

– Ներողություն, աղա՛, – ասաց նա, – ախր դու ճամփից ես գալում, անոթի կըլնես. ես դինջ նստել եմ, քե խետ գյալաջի (զրույց) եմ անում: Դե, Սալվի, շուտ արա խացի թադարեք (պատրաստություն) տես, – դարձավ նա դեպի կինը, որ արդեն մտնում էր տուն:

– Մի՛ նեղանաք, խնդրում եմ, ես քաղցած չեմ, ճանապարհին նախաճաշել եմ, – հանգստացրեց տանուտերին երիտասարդը: Բայց վերջինս, այսուամենայնիվ,կնոջ հետևից մտավ տուն, որպեսզի հյուրին պատվասիրելու համար հարկ եղած պատվերը տա կնոջը, կամ թե նրա հետ խորհուրդ անե:

Այսպիսով Կամսարյանը միայնակ մնալով սկսեց լսածների մասին լրջորեն մտածել: Այս առիթով նա նորից հիշեց անցյալը, ուսանողական ժամանակի փայփայածմտքերը, յուր ոգևորությունը, խիզախ որոշումը և այդ ամենին հակադրելով իրականությունը, եկավ այն եզրակացության, որ ինքն սխալվել է, թեթև աչքով նայելովառաջադրյալ խնդրի վրա, կամ սպասելով, որ գործը դյուրությամբ սկսվի և դյուրությամբ շարունակվի:

– «Այստեղ, հաստատուն կամքի հետ միասին, պետք է ունենալ նաև մեծ համբերություն, – խոսեց նա ինքնիրեն, – ծառից` ծառատակը միշտ մոտ է երևում, բայցերբ թռչում ես, այն ժամանակ է միայն տարածությունն իմացվում: Մինչ այժմ ես դեռ թռչելու որոշումն եմ արել և արդեն տարածությունն անհուն է թվում, ի՛նչ կլինիեթե սկսեմ թռչել… արդյո՞ք ուժերս կներեն, թևերս չե՞ն թուլանալ…»:

Այս մտածության հետ միասին անսպաս տեղից ծնունդ առավ նրա սրտում պատվասիրության զգացումը, – «Էհ, ամոթ է, վերջապես, փոքրոգի լինել այսքան ևվախենալ կյանքի գալոց զրկանքներից… Այս գյուղացիներն էլ մարդիկ են և ահա՛ ապրում են զրկանքներով լի այդ կյանքով և չեն մեռնում: Ինչո՞ւ, ուրեմն, չփորձեմ միփոքր էլ ապրել նրանց հետ և նրանց նման, գուցե հենց այդ փորձի մեջ գտնում եմ ես հնարն իմ խոստման տեր մնալու: Ինչո՞ւ հուսահատվել դեռ ոչինչ չգործած, դեռուժերս չփորձած…»:

Այսպես մտածեց Կամսարյանը տանուտերի խոսքերի թարմ ազդեցության տակ և որոշեց անպատճառ «փորձել» յուր ուժերը:

Այդ որոշումն անկեղծ էր. անձնասեր «ես» – ի ձայնը լռել էր նրա մեջ այդ րոպեին:

Բայց հենց այդպիսի հանդիսավոր վայրկենին սրահի առաստաղից թափվեց երիտասարդի գլխին չոր հողի մի վիժակ: Նա վեր թռավ տեղից և վազեց դեպի բակը,կարծելով թե առաստաղը փլչում է գլխին: Սակայն այդպիսի բան չկար: Հավերը կտրան քթութ էին արել, որով և հողի փխրուկ մասը շարժվելով իջել էր ներքև:Կամսարյանը հանեց լայնեզր գլխարկը և տեսավ, որ նա ամբողջապես ծածկված է փոշու հաստ շերտով, իսկ գլխարկի եզրը պահել էր յուր վրա հողի մեծքանակություն:

Մաքրասեր երիտասարդը դժգոհ եղավ այդ բանից: Բայց ի՞նչ արած, դեռ մի րոպե առաջ էր, որ նա որոշել էր փորձել ապրել գյուղացիների հետ: Պետք էր ուրեմնհամբերել: Բայց որովհետև համբերելուց անկախ, անհրաժեշտ էր մաքրել գլխարկը, նույնպես և վերնազգեստը, որի ուսերը ևս ծածկված էին փոշիով, ուստի նավերադառնալով սրահը, կանչեց տանուտերին և խնդրեց նրան առաջնորդել իրեն դեպի ներսի տունը, որպեսզի այդտեղ գտնվող յուր պայուսակից հանե խոզանակը`հագուստը մաքրելու համար:

– Էս ի՞նչ ա, խո՞ղ ա թափե վրեդ… Է՛յ, Սալվի, էս ի՞նչ ա, էլի էդ անիծուկ խավերը կտուր քըճըճում են, հիշկա (նայիր), աղի շորերն հմմեն խարաբ են արե:

Սալբին դուրս վազեց դեպի կտուրը` հավերին հալածելու, իսկ երիտասարդը ներս մտավ յուր պայուսակը որոնելու:

Տունն, ուր նա մտավ տանտիրոջ առաջնորդությամբ, մի տարօրինակ շենք էր, որի նմանը նա չէր տեսած ոչ մի տեղ: Յուր քառակուսի ձևով նա նմանում էր միսովորական ընդարձակ սենյակի, իսկ չորս սյուների վրա բարձրացող գմբեթարդ առաստաղով` փայտաշեն մատուռի: Շենքը ոչ մի կողմից պատուհան չուներ և լույսստանում էր առաստաղի վրա բացված երդիկից: Սակայն այդ լույսն էլ այնքան էր նվազ, որ երիտասարդը ներս մտնելուց չկարողացավ իսկույն որոշել բնակարանիձևն ու մեծությունը: Միայն քիչ հետո, երբ աչքերը վարժվեցան, սկսավ ամեն ինչ դիտել ուշադրությամբ:

Տան հետևի պատն ամբողջապես, իսկ աջ ու ձախ կողմերինը կիսով չափ կտրված էին հողից և այն` այնչափ տգեղ ձևով, որ շատ տեղերում երևում էին սակրի կամբրի քաշած ակոսները: Իսկ առջևի պատը և աջ ու ձախ կողմերինը մասամբ` շինված էին կրաշաղախի և գետաքարերի անարվեստ զանգվածով: Ինչպես տան չորսպատերը, նույնպես և առաստաղն ու նրան բռնող փայտե չորս սյուները ծուխից սևացած էին ա՛յն աստիճան, որ շատ տեղ փայլում էին լույսի առաջ: Առաստաղիավելի մութ խորշերը առատորեն բռնված էին սարդի ոստայններով, որ ապացուցանում էր, թե այդ տան մեջ չկար չար ձեռք, որ վրդովեր այդտեղ ապրողմիջատների խաղաղությունը:

Տան մեջ եղած կարասիներն էին` մի փայտե ծխահար ամբար, որի մեջ ալյուր էր պահվում, մի մեծ, կավածեփ կթոց, որ ցորենի պահարանն էր, մի փայտյա խարխուլև լայն մահճակալ, որ ծառայում էր իբրև դարակ թե՛ տան մեջ գտնվող արկղիկների և թե՛ հնամաշ կողինքի ու օթոցների համար: Պատերից մեկի տակ գտնվում էիներկու հողե կուժեր, մի քանի սևացած պտուկներ, մի փոքր և մի մեծ տաշտակ և երկու փայտյա խաներ: Իսկ դրանը հանդեպ գտնվող պատի տակ, որ ըստ երևույթին,պատվավոր կողմն էր, շինված էր մի հողե բարձրություն` թախտի ձևով, չորս կողմից կավածեփ և ծածկված հնամաշ կապերտով: Տան հատակը հողից էր, տեղ-տեղփոս և ցեխոտ լինելու չափ թաց: Հենց այդ հատակի վրա, ուղղակի երդիկի տակ գտնվում էր կրակարանը, ուր այդ միջոցին վառված աթարի վրա դրված էին մի հողեպտուկ և մի պղնձե կաթսա, երկուսն էլ այնպես սև ու մրապատ, որ կարծես ածուխից էին շինված: Ի՞նչ էին եփվում այդ սևակլոլ ամաններում, հայտնի չէր, միայն թեԿամսարյանը նայելով նրանց վրա, զգաց մի խոր զզվանք և դրա հետ էլ երկյուղ թե` մի գուցե նրանց մեջ պատրաստված կերակուրով հյուրասիրեն իրեն:

Որովհետև տան միջի օդը տոգորված էր աթարից առաջացող գարշահոտ ծուխի, այլև խոնավության անախորժ հոտով, ուստի երիտասարդը այդտեղ չբացավպայուսակը, որպեսզի ստիպված չլինի մի քանի վայրկյան ավելի ծծելու ապականված օդը, այլ առնելով այն` տարավ դուրս:

Հանելով պայուսակից սպիտակամազ և արծաթե մեջքով շինած խոզանակը, որ բնավ չէր հարմարում շրջապատող անմաքրությանց, նա սրբեց նախ գլխարկը ևապա հանեց վերնազգեստը: Վերջինս մաքրելու ժամանակ գրպանից գետին ընկավ յուր Note-երի հայտնի տետրակը: Կամսարյանը վերցրեց այն այնպես շտապով,որ, կարծես գողացած իր էր և պետք էր իսկույն թաքցնել: Որովհետև տետրակի տեսքը վայրկենաբար հիշեցրեց նրան այնպիսի բաներ, որ նա կուզեր այժմ մոռանալ…

Երբ երիտասարդը բոլորովին մաքրվեցավ, եկավ նստեց սրահում դրած թախտի մի ուրիշ կողմը, որ յուր կարծիքով ազատ պիտի լիներ հողի իջվածքից և սկսավ խոսելտանուտերի հետ, այժմ արդեն մեծ սրտով:

– Քիչ առաջ ասում էիք, թե հայ գյուղացին ի՞նչ անի, միջումը մարդ չունի, մեջքումը դայաղ չունի, բան սովրացնող չունի և այլն: Ասացեք, խնդրեմ, այսպիսի միպարզ բանի համար ձեզ ի՞նչ սովորեցնող է հարկավոր: Տեսնո՞ւմ եք, այս առաստաղի ձողերը շարել եք միմյանցից մի-մի թիզ հեռու, հետո վրան ցախ ու ցաք դնելով`հող լցրել: Մի՞թե չէիք կարող նախ` այս ձողերի փոխարեն լայն տախտակներ շարել, երկրորդ` եթե ձողեր էիք շարում, ընտրեիք ուղիղ ձողեր և ոչ թե այս ծուռումուռճաղերը, հետո նրանց տաշեիք, միմյանց մոտեցնեիք և ապա թե վրան հող լցնեիք: Այն ժամանակ հավ չէ, անասուն էլ, որ ման գար կտրանը, հողը չէր թափվիլ: Ախարսա այնքան պարզ բան է, որ սրա համար ոչ սովորեցնող է հարկավոր, ոչ խորհրդատու:

– Շատ ղորդ ես հրամայում, աղա, – խոսել սկսավ տանուտերը, – ղորդ որ են ձողերի տեղ թե տախտակ հըլներ, շատ լավ կըլներ, համ խող չի թափվի, համ էլհառիքը (առաստաղը) սիրուն կըլներ: Համա մե բան կա, որ դու չես գինա. շինականի խամար մի մանեթը էնղդա արժի, ինչղդա քաղքցու խամար խարիր մանեթը:Էսղդա տեղը տախտկելու խամար եռսուն մանեթ խերիք չէր գա, համա ես էս հմմենին չորս մանեթ եմ տվե, էն էլ անջախ եմ ճարե: Ձողերն էլ, որ մոտիկ-մոտիկհլներ, խարիր խատ չէր խերիք գա, համա ես քառսուն խատով բանը յոլա եմ տարե: Մեկ էլ թե էնոնք դուզեր (ուղիղներ) հլնին, մեշաբեկին (անտառապետը) երեքխետ ավելի փարա կուզեր, համա էժան ա տվե: Ասենք իմ մե ղազախեցի բարեկամն ասեց թե` «դու որ չորս մանեթ փարա ես տվե բլեթին, իրավունք ունեիր էդբլեթով էն ղդա դուզը ձողեր կտրել, ինչ ղդա ծուռն ես կտրե». համա ես գեղցի ռամիկ մարդ եմ, իմա՞լ կանամ աբեզչիկի (անտառապահ) հառեջ ձեն ձուն խանել. էնթղթին հիշկում ու ասում ա. «էս թուղթ ծուռը փետերի համար ա, չըհիշխնաս (չհամարձակվես) դզերը կտրել»: Ես էլ իմ ա՛լ ընդու հրամանը չանեմ: Բան ա, թե շշկլվիմ(սխալվիմ), յա հիշխնամ մեխատ դուզը փետ կտրեմ, մեկ էլ տենաս բոռալով գալում ա վրես ու մե չափալախ (ապտակ) քիթուբերնիս զարկում… Հարամզադա,ասում ա, Էդ իմալ հիշխցար թագավորական մեշի մեջ զակոնի դեմ բան բռնել. հես ա պրատակոլ կանեմ, քեզի նաբխտ (բանտ) կտանեմ: Էդ վախտը անճարանումեմ, ոտ ու ձեռն ընկնում, ասում. «աղա, ի սեր աստուծո, բաշխի, ինձ բռնավոր մի՛ անի, ճժերս ու օղլուշաղս (ընտանիքս) մեղք են»: Էստուց ետո, որ տենում եմ, չեմկանում աղա աբեզչիկի սիրտը շահել, իլաճս կտրում ա, ջեբս էլած մի քանի աբասին ափն եմ դնում, գլուխս պրծացնում:

Տանուտերի պատմածներից Պետրոսը վրդովվեցավ, մանավանդ աբեշչիկի գյուղացուն ապտակելն ու օրենքի անունով նրան հարստահարելը վառեցին երիտասարդիբոլոր իրավագիտական զայրույթը: Նա մոռացավ, որ տանուտերը ընդդիմախոսում էր իրեն և ոչ թե պաշտպանություն խնդրում, ուստի վրդովված պատասխանեց.

– Աբեզչիկը իրավունք չունի քեզ ապտակելու կամ քեզանից ապօրինի փող առնելու. այդպիսի անկարգության համար նրան ոչ թե պաշտոնից կզրկեն, այլև բանտկնստեցնեն: Օրենքը իրավունք չի տալիս նրան նույնիսկ մեղավոր մարդու դեմ բռնություն գործ դնել, ո՞ւր մնաց թե հանգիստ ու խաղաղ գյուղացու դեմ: Անտառիպահպանության վերաբերմամբ որևէ մեկի կողմից անկարգություն տեսած ժամանակ, նա, կարող է այդ մասին հայտնել վերակացուին կամ անտառապետին, բայցյուր ձեռքով դատաստան անել` նա բնավ իրավունք չունի:

– Կըլնի էդ հմմեն դրուստ ես ասում, ես էլ գինամ օրենքի մեջ անարդար բան չի ըլնի, համա մեզնից ո՞ր մեկս ա օրենք խասկնում, յա թե չէ էն ղադը մեշեն մեր ձենըո՞վ ա հիմանում, մեր գանգատն ո՞վ ա լսում: Բան ա, թե հուջաթ ենք անում (հակառակում), յա ահ տալում թե` կեթանք մեշաբեկին գանգատ, էն իր դոշի կպած զատընշանց ա տալում ու ասում. – «Էս զնակը տենո՞ւմ ես, էս հմմեն մարդու չեն տալում, ինձի որ տվել են, ընդուր խամար ա, որ ի՛մալ ուզենամ` Էստով անիմ, թեկուզսաղ աշխարհը քանդեմ, ո՞րը կանա առաջս կանգնել»: Հիմի աղա , ես որ հառեջ ասեցի, որ մեր մեջ մարդ չունինք, մեջքներիս դայաղ տվող չունինք, դու ինձի մեղ իրդնում. համա տեսնում ես, որ քե նման մե խատ գրի սև ու սիպտակը ճանաչող, դիվան դատաստան խասկըցող մեր մեջ նստած հլներ ու ինձի ասեր, օրենքի մեջ գրածա, որ դու քո չորս մանեթով կարաս քառսուն խատ դուզ ծառը կտրել, թե աբեզչիկը իրավունք չունի քե զարկելու, պրատակոլ շինելու, յա նաբախտ դնելու, ես էլ Էնվախտ ասլան կդառնայի, մե աբեզչիկը չէ, թեկուզ տասն էլ, որ վրես գային, հմմենի ջուղաբը (պատասխանը) կտայի: Ա՛յ էն վախտ իմ հառիքի վրա դուզը ձողերկըլնեն, հմմենն էլ մոտիկ-մոտիկ շարած, ղայիմացրած, խողն էլ վերևից չէր թափվի, ես էլ պատվական ղոնախի կուշտ սև էրես չէի մնա:

 

Կամսարյանը լսեց այս ամենը ուշադրությամբ և այլևս դիտողություն չարավ:

Ժ

Վերջապես տան տիրուհու ճաշը պատրաստ էր: Նա շտապեց սեղան բանալ: Մուգ կապտագույն մի սփռոց, որ բավական մաքուր էր, բայց որն յուր գույնի ուհնության պատճառով կեղտոտ երևաց հյուրին, նա փռեց տախտակի վրա և վրան դարսեց սպիտակ ու փափուկ լոշեր: Ապա փայտյա, բոլորշի խանի մեջ բերավ միքանի ամաններ, որոնց մեջ կային պանիր, կանաչ սոխ, մածուն և եփած ձուեր: Երրորդ վերադարձին նա հանեց սեղանի վրա նոր պատրաստած կերակուրը, որ էր`լոբիի բորանի և մի եփած հավ: Տանուտերն յուր կողմից բերավ դեղնած մի շշում օղի և հողե դորակով գինի:

Կամսարյանն ուտել սկսելու փոխարեն սկսավ դիտել ամանները, որոնցով տանտիկինը ցուցահանել էր ուտելիքը: Նրանցից ո՛չ մինը նման չէր մյուսին: Պանիրըդրված էր պղնձե, կլայեկած ամանում, մածունը` հողե գավաթում, ձուն` փայանսե կապույտ, հին ձևի մի ամանում, որն ուղիղ չէր մնում սեղանի վրա, որովհետևկոտրված լինելու պատճառով` մի կողմից կապված և տակից կոծկված էր: Իսկ այդ կոծիկը (կրի, ձուի և ծեծած կանեփի շաղախ) այնքան հաստ էր քսված, որ ամաննյուր հարթությունը կորցնելով հակվում էր մի կողմ: Վերջապես բորանին լցված էր հողե քերեղանի մեջ, իսկ հավը դրված պղնձե ափսեի վրա:

Հազիվ տանուտերը ձեռքը առավ օղիի շիշը, որպեսզի հյուրին հրամցնե, ահա' սրահի մեջ բուսավ տեր-Վանին, գյուղի քահանան:

Սա վաթսունն անցած մի մարդ էր, բարձրահասակ, բայց նիհար մարմնով, նեղ ու երկար դեմքով, խոր ընկած աչքերով, դուրս ցցված այտոսկրներով և, սակայն,հարուստ, ալեխառն մորուքով, որ մեղմում էր դեմքի տգեղությունը և ծածկում երկար, դեղնած պարանոցը, որի վտիտ շուշակները զատվում էին փողից ինչպես պինդձգված պարաններ:

– Բարի հաջողում, – ասաց նա խաղաղ ու մեկին արտասնությամբ և գավազանը գետնին խփելով, կանգ առավ, կարծես սպասելով թե ի՞նչ ընդունելություն պիտիգտնե:

– Տանուտերն իսկույն վեր կացավ տեղից:

– Օրհնյա տեր, համեցիր, – ասաց նա հարգանքով և յուր տեղն առաջարկեց քահանային:

– Նստիր տեղդ, ես ըստեղ կնստեմ, – ասաց վերջինս ղազախեցվոց բարբառով և գավազանը պատին հենելուց հետո, ձեռքը պարզեց Կամսարյանին. – բարով եսեկել, հազար բարով: Մոսին ասեց մի լավ ղոնաղ եմ բերել տանուտերի հմար` թիֆլիզեցի ա: Ասիմ, գնամ տենեմ ո՞վ ա, կըլի որ իմ բարեկամներից ըլի, չուն ես էլԹիֆլիզում լավ ծանոթներ ունեմ:

Կամսարյանն յուր ով լինելը հայտնեց քահանային:

– «Կամսարյա՞ն». էդ ի՞նչ լավ անուն ա, կըլի որ հին ազգից ըլեք, չուն հայոց պատմութենումը ընդենց մի անուն աչքովս ա ընկել:

– Երևի Կամսարակա՞ն:

– Հա, էդ ա, Կամսարական: Դու ընդո՞նցից ես:

– Ոչ, ինքս էլ չգիտեմ, թե ովքեր են իմ պապերը:

– Բա էդ ո՞նց կըլի:

– Իդա վերջ կխարցնես, հլա նստի՛, խաց կե, – նկատեց տանուտերը:

– Նստել պտեմ, բա ո՞նց տեմ անիլ. հազարանց մեկ մեր գեղը ըսենց պատվական հյուր ա եկել, ո՛նց կըլի, որ մոտը չնստեմ, զրից չանեմ: Ամա դե ես հաց եմ կերել,դուք ինձ մտիկ չըտաք. անուշ արեք: Այս ասելով քահանան յուր շալե փարաջի փեշերն ամփոփելով ծալապատիկ նստեց թախտի վրա:

– Զարար (վնաս) չըկա, մեզ խետ էլ կուտես, – ասաց տանուտերը և օղիի բաժակը լցնելով, առաջարկեց քահանային,

– Բա՛, արաղ է՞լ ես տալի, էդ հո իշտահս (ախորժակ) մեկ էլ նորանց բաց կանի, էնչախը ո՞նց կանենք, – ասաց քահանան ծիծաղելով:

– Իմա՞լ պիտի անենք, ինչ որ աստված տվե, հմմեն հառեջդ դնենք կուտես:

– Հալբաթ որ ըդենց ա. «եղիջիր դու զորավոր ուտել զբարութիւնս երկրի», ասել ա մարգարեն, կուտենք, բա ի՞նչ կանենք, – սրախոսեց քահանան: Ապա առնելովբաժակը, օրհնեց հյուրին, տանուտերին և բարեմաղթելով, որ վերջինի սեղանը լինի միշտ բաց ու առատ, դատարկեց օղին մի ումպով:

Տանուտերը նորեն լցրեց բաժակը և առաջարկեց Կամսարյանին: Բայց սա հրաժարվեց խմելուց, առարկելով թե` օղի չէ գործածում: Սակայն հրաժարվելուպատճառը ոչ թե այդ այլ օղիի կես կարմիր կես դեղին գույնն էր, որ Պետրոսի կարծիքով առաջացած պիտի լիներ շշի անմաքրությունից, կամ օղիի հնությունից:Նույնիսկ եթե օղին նոր ու մաքուր լիներ, դարձյալ նա չէր կարող բերանը տանել այն բաժակը, որով իրենից առաջ մի ուրիշն էր խմել: Հենց այս պատճառով էլ նա միփոքր հետո հրաժարվեց նաև գինուց, որովհետև սեղանի վրա միայն մի գավաթ էր դրված: Տանուտերը, իհարկե, այդպիսի նրբություններ չգիտեր: «Բարի գալուստ»մաղթելով հյուրին և քահանայի օրհնությունն առնելով, նա տնկեց լցված օղին և ապա խնդրեց հյուրին վայելել աստուծո տվածը:

Քահանան առաջարկության չէր սպասում: Նա արդեն լոշերից մինն առաջ քաշելով, սկսել էր յուր հարձակումը նախ պանրի ու սոխի և ապա ձուերի վրա. մինչդեռԿամսարյանը դեռ նոր էր մտածում թե` ի՞նչ ուտե: Ժամ առաջ տեսած սևակոլոլ պտուկները (որոնց մեջ կերակուրներ էին պատրաստվել) չէին հեռանում նրա աչքից:Այդ պատճառով նա չուզեց ձեռք տալ հավին կամ բորանուն. ամենից վստահելին դարձյալ ձուաներն էին, որոնց պատյանը ազատ է պահում ներսըանմաքրությունից: Երիտասարդն յուր ծոմը բացավ այդ ձուաներով: Բայց որովհետև կերած երկու ձուն բավական չէին յուր քաղցը հագեցնելու, ուստի պետք եղավնոր ընտրություն անել: Այս անգամ վիճակն ընկավ մածնի վրա: Սակայն ինչո՞վ ուտեր: Մածնի մոտ, ճիշտ է, դրված էր մի փայտե գդալ, որը շատ գործածությունիցսևացել, աբանոսի գույն էր առել: Այդ գդալը նա յուր բերանը չէր տանիլ և եթե տաներ էլ, մյուսները ինչո՞վ ուտեին:

Դեռ այս վարանման մեջ էր նա, երբ քահանան բորանիի մի մասը յուր ամանը փոխադրելուց հետո, միևնույն գդալով առավ նաև բավականաչափ մածուն և սկսավուտել լոշի կտորներով` նախապես նրանց կորացնելով և գդալի ձև տալով: Ուտելու այդ եղանակը դյուր եկավ Կամսարյանին և նա նույն ձևով էլ սկսավ վայելելմածունը: Երիտասարդի ախորժակն հետզհետե բացվում էր կամ գուցե նրա հետ կատարվում էր այն, ինչ որ հայկական առածն է բնորոշում. «կկակղես` կուտես»:Այժմ նա ցանկանում էր օգտվել նաև հավից, որի գիրությունից դեղնած տեսքը ցույց էր տալիս, որ շատ համով պիտի լինի: Այս պատճառով նա նախ աշխատեցհամոզել իրեն, թե սևակոլոլ պտուկը միայն դրսից կարող էր կեղտոտ լինել, բայց ոչ նաև ներսից. և հետո թե` եղած կեղտն անշուշտ ջրի մեջը կմնար և ոչ թե հավիներսը կթափանցեր: Հենց այս մտածության վրա տանուտերը պղնձե ափսեն մոտեցրեց հյուրին, երևի վերջինի` հավի վրա հառած հայացքից գուշակելով նրացանկությունը:

– Հա՛, սրանից կարող եմ մի փոքր ուտել, բայց այստեղ… դանակ ու պատառաքաղ չկա, – ասաց Պետրոսը ժպտալով ու սեղանի շուրջը նայելով:

Տանուտերը ձեռքը տարավ գրպանը և հանեց եղջյուրե սև կոթով տեղական դարբնի շինած մի դանակ: Բայց քահանան ժամանակ չտվավ նրան: Հավն շտապով յուրառաջը քաշելով նա սոթտեց թևերը:

– Աղբեր, էս քաղաքացիք խի՞ ուտելու թահրը գիտում չեն: Բա ըսենց դեղին լալի (սաթի) պես հավին էրկաթ կդիպցնե՞ն, ափսոս չի՞… հրես աստոծ դանակ էլ ա տվելմեզ, չանգալ էլ: – Այս ասելով նա ձեռքերով պատառ-պատառ արավ հավը և ափսեն մոտեցրեց հյուրին: Բայց վերջինի համար նորեն ուտելու դժվարությունառաջացավ: Քահանայի ձեռքերի արած ծառայությունը փակեց նրա ախորժակը, ուստի հավի ափսեն հեռացրեց իրենից:

Տանուտերն սկսավ թախանձել: Իսկ քահանան զարմացավ, որ երիտասարդը մի փոքր առաջ ցանկություն հայտնեց ուտելու, իսկ այժմ հրաժարվում է: Նրանք չէինգուշակում հրաժարման պատճառը, և եթե մինչև իսկ Պետրոսը բացատրեր, նրանք կզարմանային, որովհետև հավը դանակով ու պատառաքաղով կտրտելն ավելիանհաճո բան կհամարեին, քան թե ձեռքերով անդամատելը:

Վերջապես Կամսարյանը չկարողացավ տանուտերի խնդիրը մերժել, առավ հավի մի կտորը, հանեց նախապես վրայի մորթը, որին կարող էր քահանայի ձեռքըդիպած լինել և խտրելով կերավ:

– Ես որ քե նման հաց ուտեի, հմի վաղուց մեռած կըլեի, – նկատեց քահանան ժպտալով:

– Ինչո՞ւ, – հարցրեց Պետրոսը:

– Բա ըտե՞նց հաց կուտե՞ն. էդ հու ծտի նման ես ուտում:

– Ուտում եմ այնքան, որքան կարողանում եմ:

– Կարողանալին ո՞ւր ես մտիկ տալի, զոռով պտի ուտես: Ամեն բան վարջիս (սովորություն) ա, թե վարջիս կանես, էն ա շատ կուտես, թե չէ, հալբաթ կերածդ ծտիփայ կըլի:

– Իսկ շատ ուտելն ի՞նչ օգուտ ունի:

– Ո՞նց թե ինչ օգուտ. բա աստոծ մեզ ընչի՞ հմար ա ստեղծել:

– Չգիտեմ, միթե՞ միայն ուտելու համար:

– Բա ընչի՞…

Պետրոսը ծիծաղեց:

– Խի՞ ես ծիծաղըմ, դե ասա տենեմ էլ ուրիշ ընչի հմար ա ստեղծել:

– Կարծեմ ապրելու և գործելու համար:

– Հեր օրհնած, բա ապրելու յա գործելու հմար չըպտի՞ ուտես, սոված փորով գործիլ կըլի՞:

– Պետք է ուտել, այո՛, բայց չափավոր: Ով որ շատ է ուտում, նա չի կարող շատ գործել:

– Յանղլիշ ես (սխալվում ես), ով որ շատ ա ուտըմ, նա էլ շատ գործ ա շինըմ: Ա՛յ, քեզ օրինակ Էշը, ձին, եզը, նրանք որ շատ չուտեն, կարա՞ն բան անել: Յա չէ հրեսես: Օրը իրեք անգամ որ լավ, բաբաթ չուտեմ, կարա՞մ էսղադա բան շիներ էսօր ըռավոտ ե՞փ եմ վե կացել հա՛, ծեգը հլա ծեգած ոչ, մտել եմ ժամն ասել. եդո գնացելեմ հանդը` իրեք սել խորսն (խուրձ) հվաքել բիրել տուն, եդո տիրակինի կտրած աթարը դարսել, հրեն սար եմ շինել, հմի էլ որ ըստեղ եկած չըլինի, մի ուրիշ բան կանի:Համա դե, ասենք, – ըսել լավ դառավ. չուն եկանք, համ քե ծանոթվեցինք, համ էլ տանուտերի սեղանը պատվեցինք:

– Իսկ դուք շատ ուտելուց չե՞ք հիվանդանում, – ժպտալով հարցրեց Կամսարյանը, որ ըստ երևույթին ցանկանում էր քահանայի զրուցից յուր գործին պիտանիտեղեկություններ քաղել:

– Բա խի՞ եմ հիվընդանում, քիչ որ ուտեմ, էն չախը կհիվնդանամ…

Այդ միջոցին Սալբին եկավ սեղանը հավաքելու, որովհետև ճաշը վերջացել էր:

Տեր-հայրը, որ սկզբում մոռացել էր սեղանն օրհնել, այս անգամ արդեն հիշեց յուր պարտքը և խոսքն ընդհատելով` «լիութիւն սեղանոյս անհատ և աննւազ արասցե»…աղոթքը կցեց և ապա «Հայր մերն» ասելով` ետ քաշվեցավ:

Երիտասարդը շնորհակալություն հայտնեց տանուտերին յուր հյուրասիրության համար, իսկ վերջինս համեստությամբ հարեց.

– Ավել պակասը բաշխես, աղա, գեղի տուն ա. հմմեն վախտ ազիզ (թանկագին) ղոնաղի արժան բան չըճարվիր:

– Այդպես մի՛ ասեք, խնդրեմ, շատ շնորհակալ եմ, – ընդհատեց Պետրոսը:

Իսկ քահանան, որ չէր սիրում ճաշելուց հետո իսկույն հեռանալ, որպեսզի ստամոքսին ժամանակ տա յուր մարսողական գործողությունն սկսելու, կցեց ընդհատվածխոսակցությունը, որի նյութն, յուր կարծիքով, պետք է հետաքրքրում լիներ Կամսարյանին:

– Ասըմ ես շատ ուտելուց հիվընդանում չե՞ս… էս ա վաթսուն տարեկան մարդ եմ, սատանի անգաջը խուլ, հլա մի տեղս ցաված չի: Ղորթ ա, ջանով չաղ (գեր) չեմ,համա ոսկորս ընենց ղայիմ (ամուր) ա, որ ձեռս էրկաթ տաս, միջից կծալեմ: Էս դիփ նրանից ա, որ լավ ուտում եմ: Հրես, տանուտերն էլ գիտում ա, թե որ ուզեմ, երկուղազան (պղինձ) կերակուրը մի նափասըմը (շնչումը) կուտեմ: Անգաջը կանչի Սոլոմոն սարկավագին: Մի օր Սևանա վանքումը նստած ենք, էլի ըսենց ուտելի վրախոսք վեր եկավ: Սոլոմոնն ինձ հարցրեց թե` «ա՛յ էրեց, քանի՞ իշխան (իշխանաձուկ) կարաս մին հետանց (միանգամից) ուտել»: Ասի` սարկավագ, հինգը կուտեմ:Ասավ` կարալ չես: Ասի` մարջ (գրազ) գանք, ասավ` գանք:

Մարջ եկանք էն պայմանով, թե որ ես հինգ իշխան ուտեմ, հո ուտեմ, ինձ հալալ, թե չէ, մին արծաթի բռնոթաման առնեմ տամ իրան: Իմ բախտից էդ օրն էլ Ելենովկիղոլիցը (կողմից) խի՛ բոլ (առատ) իշխան ին ղրկել վանքի հմար: Ամա ի՛նչ իշխան, էն ղաչաղ (մաքսանենգ) իշխաններից չմանաս է՛, որ Թիֆլիս տեսել ես, էն որ մինըըսկի էրկու գրվանքա գալիս չի. սրանց մինը` չորս, յա հինգ գրվանքա կըլեր: Հենա սարկավագը հինգ մենծ մենծը ջոկեց, տվավ աշչուն (խոհարարին), ասավ. – ադա,էս դիփ կտանես մենծ ղազանումը կխաշես, եդո սինումը (սկուտեղ) կդարսես կբերես: Ասավ` «աչքիս վրան»: Բլբյուլյանց վանահայրն էլ, աստոծ կարգի, պատարագիպահի, խի՛ լավ մարդ ա, ասեց. «ադա, աղը տեղն արա, անալի չըլի, թե չէ տերտերի Փորը կցավի»: Ասեց «ըդենց կանեմ, հայր սուրբ»: Էն ա ըսկի մի սահաթ չըքաշեց,տենեմ ղոչաղ աշչին հինգ իշխանն էփած, սինումը դարսած, տաք-տաք, շալքը (գոլորշին) բանցրանալեն բերավ գրավ առաջս, հետն էլ չորս լավ փափուկ հացեր: Օրըըսենց լավ օր էր, մենք էլ հայաթումը (բակում) ծառերի տակին, կանաչկոտումը նստոտած: Միաբաններն էլ դիփ հվաքվել են գլխիս որ տենան թե հինգ իշխանը ո՛նցպտի ուտեմ: Էն ա, հենց որ աշչին սինին դրավ առաջս, Էրեսիս խըչըհանեցի, ու «աստուած իմ, ի քեզ յուսացա, մի՛ ամաչեցից, և մի՛ ծիծաղեսցին զինև թշնամիք իմ»…ասեցի հու կցեցի ուտիլը… Մինը կերա, Էրկուսը կերա, իրեքը կերա, չորսնջինումը ուզեցի նափաս (շունչ) քաշեմ: Քուրդ Գրիգոր վարդապետը ասավ` «ա՛յ տղա, բանդբուրդ ա րևում», ասի չէ, հայր սուրբ, յանղլիշ ես: Իգնատիոս վարդապետն էլ, որ հլա էն վախտը սաղ էր, ասավ. «ա՛յ էրեց, ընենց արա՛, որ ղազախեցուց էրեսը սևչթողաս»: Ասի` արխային կաց, հայր սուրբ, էրկու էսքան էլ որ ըլի, կուտեմ, միայն թե կարաք մի քիչ գինի հասցրեք ինձ: Ասավ` «էս սհաթին»: Էն ա լուսահոգին կանչեց տոքրավորին, ասեց. «ադա՛, գնա իմ դուլաբումը (պահարան)պստի կուլի (դորակ) մեջ գինի կա, բեր»: Փոքրավորը վազ տվավ, բերավ: Էդ աղբաթխեր գինին գլխիս քաշեցի թե չէ, մին էլ տենամ, ինչ որ կերել չի՞, քշեց տարավ,ընենց որ ասես ըսկի բան չեմ կերել: Ասի` Սոլոմոն սարկավագ, էս էրկուսն էլ ուտիլու եմ, համա սրանե բան չի լիլ. մի իրեքն էլ խաշիլ տու բեր: Տենեմ սարկավագիսռանգ ըռուշը գնաց:

– Էդ հլա կեր, խաշիլը հեշտ ա, ասավ:

էն ա ես նոր մեկելանց կցեցի ուտիլը: Տասը մնուտ չքաշեց, քու արևը, էրկու իշխանն էլ մաքրազարդեցի, ինչկլի գլխների ղողերն էլ (ուղեղն) թամուզ ծծեցի, կուլիմնացած գինին էլ վրան քամեցի ու եդ նստա:

– Ապրես, տեր-Վանի, ապրես, կերածդ քե հալալ, – ասեց վանահայրը; Մնացած վարդապետնին էլ գուվեցին ինձ. ամա դե Սոլոմոնի սրտին որ դանակ խփիր,արյուն չէր դուրս գալ, մին ընդյուր հմար, որ մարջը տանուլ էր տվել, մին էլ ընդյուր, որ ինքը վանքի տնտեսն էր, նըհախ (իզուր) տեղը հինգ իշխան էր կորցրել, Էդ ո՞նցպտեր մոռանալ:. Ա՛յ, Էդ օրվանից դեսն ա, դիփ իմ հունարը ճանաչում են:

 

Կամսարյանը, որ քիչ առաջ լսում էր քահանային հևտաքրքրությամբ, հուսալով թե նրա զրույցից կարող է քաղել «պիտանի» տեղեկություններ, այժմ արդենձանձրացավ, տեսնելով որ նա այդքան երկար խոսում է միայն շատ ուտելու վրա, կամ գովում է յուր որկրամոլությունը այնպիսի պարծանքով, ինչպես մի ուրիշըկգովեր յուր քաջությունը, կամ մեծ գործերը: Այդ հանգամանքը նույնիսկ շարժեց երիտասարդի դժգոհությունը, այն պատճառով, որ նրա առաջ բացավ դարձյալգյուղացու ցավերից մինը և հիշեցրեց նրան թե` որքա՞ն անհրաժեշտ էր իրեն` հավատարեմ մնալ յուր ուխտին: Ուստի նա կտրուկ և մի քիչ էլ կոշտ ձայնով հարցրեց.

– Տեր-հայր, դուք ուտելուց զատ ուրիշ բանի մասին չե՞ք կարող խոսել:

Քահանան հասկացավ տրված հարցի ոչ-հարգական նշանակությունը և լուրջ կերպարանք առնելով, պատասխանեց.

– Ընչի՞ չեմ կարող, որդի, հենց դրա՞ համար չեմ եկել ըստի: Էլվախտ (քիչ առաջ) ախար իմ տիրացուն ասեց թե էն Թիֆլիզից աղան եկել ա, որ մեր շենըմը կենա. թեԹարսաչայի ըսմատրիտելը (վերակացուն) ասել ա, միթոմ, դու եկել ես ըստի ապրես ու մեր գեղացուց օգնես, բախտավորացնես: Ասի` աստծու խեր խաբարը քե, աՄոսի, էդ ի՛նչ լավ բան ես ասում. մեր գեղն հենց դհե (այդպիսի) մին մարդի ա կարոտ… ամա չըլի՞ թե սխալվում ես, յա քե հետ զարաֆաթ (կատակ) են արած, ասավգիտում չեմ. լսածս եմ ասում: Հմի ես էլ եկա, որ իմանամ, թե էդ բանը ղո՞րդ ա, թե՞ սուտ:

Պետրոսը հանկարծակիի եկավ, նա այդ տեսակ հարցի չէր սպասում, ուստի և չիմացավ ի՞նչ պատասխանել:

Մինչդեռ տանուտերը, իբրև թե հյուրի դիտավորությանը լավ տեղյակ, շտապեց պատասխանել.

– Հալբաթ որ զարաֆաթ են արե. քաղքցի աղա մարդ իմա՞լ կանա գեղ նստիլ. էն կուզա հմմեն յաներ շուռ գալ, գեղեր, քաղաքներ տեսնալ, ընդյուր խամար էլկայներ է միր գեղ:

– Դրուստն էդ կըլի: Ախար ես էլ ասըմ եմ` նա ըստի ո՞նց կարա մնալ, – հաստատեց քահանան, ապա դառնալով երիտասարդին` հարցրեց. – ասել ա (կնշանակե)դու հմի ճամփորդութի՞ն ես անում:

Կամսարյանը գլխով հաստատության նշան արավ:

– Ո՞նց ա, մեր գեղին հվա՞նում ես:

Երիտասարդը բացասեց, դարձյալ նշանով, չկամենալով կարծես խոսել: Իսկ տանուտերը հարեց.

– Աղան մեր գեղ ըսկի չըխավնիր, հմմեն գեղերեն փիսն էս ա, – ասում ա:

– Հա՞, բա էդ խի՞ չես հվանում, – հարցրեց քահանան:

– Սրա ի՞նչը հավանեմ, սա հո գեղ չէ, ավերանոց է, – խոսեց վերջապես Կամսարյանը:

Այս դիտողությունը քահանայի ինքնասիրությունը գրգռեց, «ո՞նց թե իմ հովված գյուղին ավերանոց անունը տա», մտածեց նա երևի և տաքացած – ասաց, – տես հլաի՞նչ ա ասում… ա՛, սրանե լավ գեղ կըլի՞… Բա էն արարած աշխարհի տեր թագավորը մեր Չըբըխլուին հվանել ա, էդ դու ո՞նց չես հվանում:

– Որ թագավորը, – հարցրեց Պետրոսը:

– Հանգուցյալ Նիկոլայ Պավլիշը, բա մանում չե՞ս:

– Ո՞նց է հավանել, չեմ իմանում:

– Ընենց ա հվանել, որ եկել ա մի գիշեր ըստեղ կացել:

– Այդ ես չգիտեմ:

– Բա խի՞ չես գիտում, հուսում որ առնըմ եք, ըսենց բաներ կարթըմ չե՞ք:

– Այդ մեկը չեմ կարդացել:

– Դե հեն ա, ասա, մենծ բաները թողնում եք, պուճուր բաները կարդըմ լի՞, – նկատեց քահանան, իբր թե կամենալով ստացած վիրավորանքի փոխարենըհատուցանել:

– Դա մեծ բան չէ, մի հասարակ տեղեկություն է, – նկատեց երիտասարդը:

– Բա որ մենծ բան չի, խի՞ հրեն Սևանա սուրբ Աստվածածնի եղցու զավթումը գրած կպցրած ա թե` «37 թվին, Հոկտեմբերի 6-ին, չորեքշաբթի օրը մեծազոր կայսրՆիկոլայ Պավլիչը եկել ա մեր Չըբըխլումը մին գիշեր կացել»:

– Կարող է պատահել:

– Ո՞նց թե կարող ա պտահել, քե ասըմ եմ պտահել ա, բա հայեվար չեմ ասը՞մ:

– Հավատում եմ, էլի:

– Բա որ հվատում ես, խի՞ մեր գեղին հավան չես կենում:

Կամսարյանն այս անգամ չկարողացավ ծիծաղը զսպել և վեր կենալով տեղից, ասաց.

– Դե որ այդպես լավ գեղ ունեք, տարեք ինձ ցույց տվեք:

– Լավ, գնանք, – ասաց տեր-Վանին և վեր կացավ տեղից: Տանուտերը նույնպես ընկերացավ նրանց: