Za darmo

Առաքյալը

Tekst
Oznacz jako przeczytane
Czcionka:Mniejsze АаWiększe Aa

– Այո՛, բայց աշխատանքի բաժանումը հեշտացնում է գործը, – ավելացրեց տիկինը:

– Օ՛, և մի՞թե սա գործ է. այսպիսի գործերում ես ինձ զգում եմ…

– Ինչպես ձուկը ջրում, այնպես չէ՞, – ընդհատեց Ադելինան, ծիծաղելով:

– Այո՛, միայն այն զանազանությամբ, որ ձուկը լողում է անխոս, մինչդեռ մեր դիրիժյորը պիտի լողա այսօր շարունակ բարբառելով, – կատակեց մի ուրիշը:

– Բայց դուք այստեղ ժամավաճառ եք լինում. առեք այս ցանկը և երկու թերթերի վրա օրինակելով` փակցրեք դահլիճի պատերին, որպեսզի պարողներըծանոթանան tour-երի կարգին, – խոսեց նորատի տիկինը, որ, ըստ երեվույթին, շտապում էր վայրկյան առաջ սուրալ դաճլիճի փայլուն հատակի վրա:

– Անհանգիստ մի՛ լինիք, դրա մասին էլ ես կհոգամ, – ասաց Կամսարյանը և ներողություն խնդրելով հեռացավ խմբակից:

Քիչ ժամանակից հետո բոլոր պարող տիկիններն ու օրիորդները իրենց ձեռքում ունեին դիրիժյորի այցետոմսը` tour-երի ցանկով:

Պարահանդեսն սկսվեց Valse générale-ով, որի ժամանակ հայտնվեցավ, որ նվագահանդեսի նախկին թագուհին այժմ պիտի դառնա դիրիժյորի եռանդը վառողանբաժան ոգին: Եվ դրանք երկուսն, արդարև, այդ վայրկյանին արժանի Էին իրար` իրենց գեղեցիկ արտաքինով, համաչափ հասակով, շնորհալի շարժմունքներով,երիտասարդական զվարթությամբ և, նամանավանդ, աշխույժի ու եռանդի բացարձակ զեղումով, որ վարակում էր նույնիսկ տարիքավորներին, մտցնելով նրանց մեջկենդանության նոր գրգիռ:

Որովհետև այդ ժամանակ դեռ ֆրանսիական կադրիլը իբրև հնություն չէր հանված ընդհանուր պարերի ցանկից. ուստի նա հետևեց Valse générale-ին: Դրանից էլ,իսկապես, սկսվեց Կամսարյանի տիրապետական փայլը:

Ասպետներն ու տիկիններն իրար ընտրելուց հետո, ընտրել էին նաև իրենց աթոռները և կապել նրանց թաշկինակներով, որպեսզի շուրջը խռնվող հասարակությունըչքաշե նրանց դեսուդեն:

– Avancez…passez… retournez à vos places…որոտաց դիրիժյոր Կամսարյանի ձայնը, ինչպես զորապետի մի խրոխտ հրաման, և դահլիճի ազատ հրապարակըվայրկենապես ծածկվեցավ պարողների բազմությամբ: Սպիտակ կերպասը, փրփուր բատիստը, ծաղիկն ու ադամանդը խառնվելով իրար, ստեղծեցին այդտեղգարնան թիթեռների խայտաբղետ մի պար, որի մեջ տղամարդիկ իրենց սև զգեստներով հիշեցնում Էին բզեզների ու մեղուների խառնուրդը:

– Les dames, avancez… reculez… avancez et balancez vos cavaliers vis-à-vis… հնչում էր Պետրոսի ձայնը հետզհետե առույգանալով:

– Ինչպե՞ս եք հավանում մեր զորապետին… – հարցրեց Ադելինան vis-à-vis ասպետին` balance-ի ժամանակ:

– Հրաշալի է, – պատասխանեց վերջինս և ժպտալով անցավ:

– Avancez et balancez vos cavaliers premiers…

– Ձեզ համար ասում են, որ հրաշալի dirigeur եք, – շշնջաց Ադելինան Պետրոսի հետ պտտելիս:

– Բայց չե՞ն ասում, որ տիրուհուս արժանի երկրպագու չեմ, – նկատեց Կամսարյանը ինքնագոհ ժպիտով:

– Չափազանց համեստ եք:

– Ասացեք` ճշմարտախոս… Massieurs, avancer, reculez… avancez et balancez vos dames vis-à-vis:

– Ասացեք Ադելինային, որ շատ չքրքրվի, – ապսպրեց կատակով Կամսարյանի հետ պտտող vis-à-vis օրիորդը:

– Ձեր ընկերուհին պաշտելի է, մի՛ զրպարտեք նրան… – նկատեց դիրիժյորը և շարունակեց… – avancez et balancez vos dames premiers:

– Ի՞նչ էր ասում ձեզ Իդան, – հարցրեց Ադելինան Պետրոսին, երբ նա figure-ն ավարտելուց հետո նստեց յուր կողքին:

– Չեմ կարող ասել:

– Խնդրում եմ:

– Հարցրեք, հարցրեք, – հորդորեց օրիորդը դիմացի շարքից:

– Դեհ, այժմ ասացեք. ի՞նչ էր ասում նա, – ստիպեց Ադելինան զվարթ հետաքրքրությամբ:

– Ասում էր` իբր թե դուք շատ հետաքրքրվում եք:

Ադելինան նայեց յուր ընկերուհուն և ժպտալով ասաց.

– Ինքներդ դատեցեք, մի՞թե իրավունք չունիմ… Հապա, համեմատեցեք… Եվ այս ասելով` նա մատնացույց արավ ընկերուհուն նրա ասպետը, որ ճաղատ գլխով, ոչգեղեցկադեմ մի գրող էր:

– Մի վիճեք, ելնենք: – Massieurs, avancez.Chainez les damas à la main… – գոչեց դիրիժյորը և պարը շարունակվեց:

Այս ձևով իրար հաջորդոսմ էին figure-ները մինչև վեցերորդը, բոլոր այդ ժամանակ Կամսարյանը հանգիստ սիրախոսում էր Ադելինայի հետ: Բայց galop-ի ժամանակնա արդեն դարձավ մարմնացյալ եռանդ, որովհետև հրամանները պետք է տար զգուշությամբ, որպեսզի grand rond-ի վախճանը լիներ թե՛ սահուն և թե՛ հաղթական:

Բարեբախտաբար այս լուրջ խնդիրն էլ լուծվեցավ հաջողությամբ: Երբ corbeille-ից հետո վերջին անգամ հնչեց դերիժյորի ձայնը` Remerciez vos dames! ամենքն արդենգիտեին, որ կարգադրիչ պարոնի շնորհիվ սխալ քայլ չէին արած: Այդ պատճառով շնորհակալությունները երկուստեք էլ սրտագին էին:

Կադրիլից հետո սկսվեցան ազատ պարերը, որոնց ժամանակ Ադելինան, հակառակ նույնիսկ bon-ton-ի պահանջեն, հաճախ անբաժան էր շնորհալի դիրիժյորից:Գուցե և այս այն գիտակցությամբ, թե հյուրերից շատերն արդեն ծանոթ են յուր զգացմունքներին, հետևապես խստապահանջ չէին լինիլ գեթ այս անգամ: Եվ իրավ,նրանց երկուսի համաչափ ու ներդաշնակ շարժումներից արդեն դիտող աչքը կարող էր որոշել չափն այն համակրության, որ երիտասարդ սրտերը տածում էին դեպիրար: Եթե պարից բան հասկացող հանդիսականը ծաղրում էր այնպիսիներին, որոնք պարելու փոխարեն քաշկռտվում էին կամ իրենց կոր մեջքով և գռեհիկ pas-րովտանջանք պատճառում իրենց dame-երին, ընդհակառակն, հոգեկան մեծ հաճույք էր զգում նայելով Կամսարյանի և Ադելինայի վրա, որոնք իրենց թեթև ու շնորհալիքայլերով և հանգիստ ու ճոճուն պտույտներով գրեթե միշտ իրենցից կազմում էին մի անձն, որ յուր շարժումներով միաժամանակ փայլեցնում էր որքան շնորհք,նույնչափ և արվեստ:

Պարերը, սակայն, շարունակվում էին երկար, վասնզի երիտասարդները չէին հոգնում, իսկ տիկիններն ու օրիորդները պատրաստ էին, նույնիսկ, առաջիկա ցերեկըփոխել գիշերի, միայն թե կարենային անվերջ պտտել ու սուրալ` երաժշտության հաճելի աղմուկով արբած…

Բայց հասակավոր հայրերն ու մայրերը սկսում էին հոգնել. շատերն էլ ստամոքսի տրտունջն էին լսում: Այդ պատճառով սկսան հիշեցնել «ջահիլներին» թե`ժամանակ է արդեն իրենց եռանդը չափավորելու: Այդ հուշարարների թվին պատկանում էին, նաև, Կամսարյան ու Մարկոսյան ամուսինները, որոնց խորհրդին,սակայն, հետևեց իսկույն ինքը դիրիժյորը, սկսելով Cotillon-ը իբրև վերջապար:

Բայց որպեսզի տիկինների ու օրիորդների հաճույքը ևս կարողանար գրավել, նա Cotillon-ը փոխանակ կադրիլի ու մազուրկայի պարզ խառնուրդով վերջացնելու,աշխատեց բարդել վալսի ու յոլկայի երկարատև ton-երով: Եվ թեպետ նա խստությամբ հետևում էր արշավին և հարմոնիան ոչնչով չխանգարելու համար աշխատում,որ զույգերը ձեռքից չտան իրենց հերթը, այսուամենայնիվ, վերջում երևեցավ, որ բոլոր ասպետներից ավելի շքանշան ինքն է ստացել:

Երբ promenade-ն ու petit rond-ը ավարտելով դիրիժյորը գոչեց` – Voyagez a quatre coins à la isvostchik! նա ձեռքին ուներ մետաքսյա սանձերը երեք գեղեցկուհիների,որոնցից միջինը չքնաղ Ադելինան էր և` որոնք իրենց ջերմությունից շիկնած վարդագույն դեմքերով հիշեցնում էին Ապոլոնի հրաշունչ նժույգները Արշալույսի բացածդռներով ելնելիս…

Trois enavant! գոչում էր երիտասարդը և յուր նժույգներով պտտում ու սուրում դահլիճի շուրջը: Նրան հետևում Էին ուրիշները, բայց հակառակ կազմվածքով. – շատտիկիններ ու օրիորդներ լծել Էին երիտասարդներին և վարում Էին նրանց` ինչպես Դիանաներ` իրենց Էրեներին:

– Այ, դրուստն էս ա, չուն հմիկվա վախտը` աղջկերքն են տղերանցը լծում: Ամա Էն ինչի՞ քու տղեն իմ աղջկանն ա լծել, սաբաբն ի՞նչ ա, – հարցրեց ծիծաղելովհայր Մարկոսյանը` իրենից անբաժան Կիրիլ Կարպիչին:

– Մարկ Իվանիչ, էդենց էլ ա լինում. խան մեկն ա լծում, խան մեկելը. դու ասա ճամփեն դրուստ գնան, չվերննգնեն, թե չէ լծելուց ի՞նչ վնաս… – այլաբանականհարցին այլաբանորեն պատասխանեց հայր Կամսարյանը:

Երբ Պետրոսն ու Ադելինան թև թևի տված մոտեցան ծնողներին, Մարկ Իվանիչը կատակով նկատեց.

– Աբա մի ասա, Պյոտր Կիրիլիչ, կռոների երկրումը, որ մնացել էիր, քիզ ո՞վ կուտար էս ղադա մեդալնիր ու խաչիր… Տես է՛, իստակ պոլկովնիկ իս դառի:

Ադելինան ու շրջապատողները ուրախ ուրախ ծիծաղեցին, մինչդեռ Պետրոսը կեղծեց թե ծիծաղում է, որովհետև Մարկոսյանի արած դիտողությունը մի տեսակցուրտ փչեց յուր ջերմացած սրտին:

Այսուամենայնիվ, պարկի ծառազարդ մի անկյունում ընթրիքի համար բացված սեղանը, որի վրա դրված արծաթ ու քրուստալ սպասները փայլում էին առատ լույսիառաջ, իսկ տեսակ-տեսակ ակրատն ու գինին գրգռում նույնիսկ կուշտ մարդու ախորժակը, ցրեցին նաև երիտասարդ Կամսարյանի տխրության հովերը ևհավատացրին նրան, թե ավելի լավ է վայելել քան թե մտածել…

Այդ բանին, մանավանդ, լավապես օգնեց Մարկ Իվանիչը, որ սեղանը բոլորող փոքրիկ հասարակության խնդրանոք դարձավ կառավարիչ: Առաջարկած կենացներընա համեմում էր զվարթ կատակներով և երբեմն, մինչև իսկ, հաջող սրախոսություններով, այնպես որ ընթրողներն ավելի ծիծաղում, քան ուտում էին: Զարմանալի էլչէր, որ այսպիսի ընդունակ կառավարչի շնորհիվ, դեռ երկրորդ կերակուրը չբերած` շիշերի գինին կիսից ցած լիներ, իսկ երրորդն սկսելուց` արդեն վերջացած: Այսկշռաչափը թեպետ մեծ բան չէր «լավ խմողի» համար, բայց Բորժոմի պարկում ընթրողին պատշաճ չէր դրանից ավելին վայելել, ուստի պետք է ընդունել, որայդքանով էլ մեր հյուրերն արդեն զվարթացած էին:

Քաղցրեղենը բերելու ժամանակ ընթրողների տրամադրությունը այնքան էր քնքշացել, որ կարծես թե ահա', ուր որ է այդ բոլորը պիտի ձուլվին մի սրտի և մի հոգումեջ: Այսպիսի հաջող տրամադրությունից օգտվելով, Լիդիա Պավլովնան, որ բոլոր ժամանակ զվարճանում էր Պետրոսի և Ադելինայի միմյանց հետ փոխանակողքաղցր ժպիտներն ու հայացքները դիտելով, կամ նրանց գողտրիկ սիրախոսությունը լսելով, իբրև թե արդեն համբերությունից ելած, ժպտալով բւսցականչեց.

– Դե վերջ տվեք, էլի…

– Դրուստ ա ասում, վերջ տվեք… – հարեց իսկույն Մարկ Իվանիչը և քահ-քահ ծիծաղեց:

Եվ որովհետև բոլորի համար պարզ էր թե ինչի՞ մասին է խոսքը, ուստի Կիրիլ Կարպիչը, որ ամեն բանի մեջ սիրում էր հանդիսավորություն, բարձրանալով տեղից`բռնեց որդու ձեռքը և տալով Մարկ Իվանիչին, ասաց.

– Ահա՛ քու փեսան:

Տիկին Մարկոսյանը հետևելով նրան, առավ աղջկա ձեռքը և տալով Կիրիլ Կարպիչին, հարեց.

– Էս էլ քու հարսը…

Թե՛ Պետրոսի և թե՛ Ադելինայի դեմքին խաղացին լուռ երանական ժպիտներ: Դրանով նրանք իրենց համաձայնությունն էին տալիս ծնողների արածին:

– Շնորհավոր, շնորհավոր, – գոչեցին այս ու այն կողմից:

– Մատանին տուր, խնամի, մատանին, – բացականչեց Մարկ Իվանիչը, իբրև գործնական հայր:

Լիդիա Պավլովնան ընտրեց յուր մատի մատանիներից ամենաընտիրն ու թանկագինը և հագցնելով Ադելինայի մատին, համբուրեց նրան և ասաց.

– Սա թող լինի մեր զադատկան (առհավատչյան):

– Ես էլ հմի իմ փեսին, – ասաց տիկին Մարկոսյանը և չիփ-չափ համբուրվեցավ Պետրոսի հետ:

– Շնորհավոր, շնորհավոր, – կրկնեցին ձայները:

– Շամպա՛յն, շո՛ւտ. Էս գինիքը դուս տարեք, – հրամայեց Կիրիլ Կարպիչը և ծառաները մի ակնթարթում անհետացրին սեղանի վրայից նորոգված շիշերի մնացորդը(որ մի քիչ հետո իրենց պիտի հարկավորվեր) և նրանց փոխարեն շարեցին Roederer-ի շամպայնը:

 

Շնորհավորանքներն ու բարեմաղթություններն ընդհանրացան: Նույնիսկ հարևան սեղաններից բարեկամ մարդիկ մոտեցան և շնորհավորեցին հանպատրաստիցտեղի ունեցած նշանադրությունը:

Եվ սակայն այս ամենը կատարվեց այնքան տարօրինակ կերպով, որ ոչ ոք մտածեց հարցնել տղի կամ աղջկա համաձայնությունը: Եվ երբ այս մասին մի հոռետես իրդիտողությունն արավ, Մարկ Իվանիչը հրամայեց, որ Պետրոսն ու Ադելինան պատասխանեն նրան իսկույն:

Երիտասարդն ու օրիորդը հասկացան տրված հրամանի նշանակությունը և քաղցրաժպիտ մոտենալով իրար` ջերմագին համբուրվեցան:

Ուրախության բացականչությունները սկսվեցան նոր ուժով և շամպայնը նորոգեց յուր շրջանառությունը:

Մինչև այստեղ որ հասանք, էլ հույս ունիմ իմ ընթերցողները չեն պահանջիլ, որ ես իմ պատմությունը շարունակեմ: Որովհետև լավ գիտեն թե այսպիսի մինշանադրության ի՞նչ է հետևում. – հարկավ պսակադրություն, շքեղ հարսանիք և մեղրալուսնի ճանապարհորդություն… իսկ այնուհետև գալիս է ամուսնականխաղաղ ու քաղցր կենակցությունը, մինչև ցնոր կարգադրություն…

– Իսկ Չիբուխլո՞ւն… Սևա՞նը…

– Նրանք դարձյալ մնացին իրենց տեղն անշարժ, անփոփոխ, ինչպես հարազատ մասունք անփոփոխելի հավիտենականության…