Za darmo

Սոֆի․․․ կամ աջ թե ձախ

Tekst
Oznacz jako przeczytane
Սոֆի․․․ կամ աջ թե ձախ
Czcionka:Mniejsze АаWiększe Aa

Egretta Garzetta

Սոֆի․․․ կամ աջ թե ձախ

—Սա է չէ՞ ձեր բոլորի ուզածը։



Արամը չէր հեռացնում հիացած հայացքը հարբած օրիորդից։ Շատ լավիկն էր։ Սա նման չէր իր իմացած աղջիկներին։ Այստեղ զգացվում էր բարձր որակ։ Նա նման էր թանկարժեք գինու, որ ոչ բոլորը բախտ ունեն ըմպել։ Մազերը, դեմքը խնամված, հագուստը ճաշակով, նույնիսկ ապարանջանը անթերի լրացնում էր նրա տեսքը։ Միայն նրա վիճակը ընկնում էր դուրս այն բարեպաշտ մթնոլորտից, որ արտացոլում էր նրա արտաքինը։



Արամը չգիտեր նրա անունը։ Չէր հավատում, որ իսկականում Սոֆի է ինչպես ներկայացավ օրիորդը։ Ինչ է կորցրել նման գեղեցկուհին ակումբում և հիմա իր ննջասենյակում։ Ինչ տարօրինակ պահվածք է։ Բայց դա նշանակություն չունի։ Ի՜նչ գրավիչ աչքեր ունի։ Նրանց մեջ կարելի է խեղդվել։



Սոֆին արձակեց բլուզի կոճակները։ Մատները չէին հնազանդվում, երեք կոճակը արձակելուց հետո, չհամբերեց, քաշեց վերև, սակայն չկարողացավ հանել գլուխը ու խճճվեց հագուստի մեջ։



–Ու՜ֆ․․․



–Արի՛ օգնեմ։



Արամը մոտեցավ ու օգնեց հանել։ Նկատեց ինչպես կարմրեցին աղջկա թշիկները։ Նետեց հատակին Սոֆիի վերնաշապիկը ու առավ ափերի մեջ նրա դեմքը։



–Սպասի՛ր։



Բայց Արամը չսպասեց։ Այդ շրթունքները գերել էին իրեն այն վայրկյանում երբ արտասանեցին․ «Ի՞նչ ես այդպես նայում։ Դուրդ եկա՞։ Դե ուրեմն արի չերկարացնենք»։ Ուրեմն չենք երկարացնի․․․ Գրկեց օրիորդին ու խելահեղ համբույրներով ծածկեց նրա դեմքը, վիզը, ուսերը։



Գիշերվա ժամը չորսն էր։ Պետք էր գնալ տուն։ Սակայն Արամը նստել էր անկողնում ու զննում էր կողքը կուչ եկած օրիորդի մարմինը։ Երեկ այնքան արագ ամեն ինչ կատարվեց, որ չհասցրեց նույնիսկ մանրամասնորեն զննել նրան։ Ու հիմա երբ օրիորդը քաշել է վերմակը մինչև վիզը ծածկել կուրծքը, բաց թողնելով սպիտակ մեջքը, ինքը տեսնում էր այն ինչ երեկ չտեսավ նրա խավարած ուղեղը։ Մի ուրիշ դեպքում ինքը անշշուկ դուրս կգար, ինչպես արել է հազար անգամ։ Սակայն հիմա այս աղջիկը կապեց իրեն։ Ետ արեց վերմակը, նայեց ալ հետքերին։ Ի՞նչ խաղ խաղաց այս աղջիկը իր գլխին։ Մինչև այս ինքը նման բուռն գիշերներից հետո լիցքաթափվում էր, թարմանում, բայց հիմա անսովոր ծանրություն էր իջել ուսերին։ Նայեց Սոֆիի խճճված մազերին։ Ո�