Основной контент книги Երկեր եւ վիպակներ
Tekst

Objętość 220 stron

12+

Երկեր եւ վիպակներ

O książce

Մեր ընթերցողին Ատրպետը հայտնի էր «Երախտապահանջ կամ տժվժիկ» պատմվածքով: «Տժվժիկում» Ատրպետըժանրիստ է, ստեղծել է վառ գծագրված գեղարվեստական կերպարներ: Սյուժետային ուղեգիծը այստեղ գոյանում է երկու հանդիպադրվող կերպարների զուգընթացհոգեբանական անցումների հիման վրա: Մի կողմից՝ աղայական քամահրանք ու սադիզմ, մյուս կողմից` խեղճ տնանկի մորմոքուն համբերատարություն: Համանման մի պատմվածք էլ է գրել Ատրպետը «Երախտիք» վերնագրով, ուր երախտապահանջը ողբերգական մի իրադրությամբ է ավարտվում: «Գոգավորներ» եւ «Որդեսեր հայրը» պատմվածքներում Ատրպետը անձնազոհության եւերախտամոռության այնպիսի բեւեռումներ է ստեղծում, որոնք մատնում են հասարակական բարոյականության առողջացման նկատմամբ գրողի հետեւողական մտահոգությունը:Հազիվ թե այդ իմաստով հետաքրքիր չէ «Ծպտյալ սուլթանը», «Օրինական ժառանգ կամ խոփ» զրույցների մշակումը, որտեղ բռնատիրության ու բռնակալի բարոյականըմբռնումներին հակադրված են ժողովրդի դարափորձ իմաստության կռահումները: Ատրպետի սոցիալական պատմվածքներում («Քյուլհան բեյի», «Ղադի, „Կաղ Նազո“, „Խառա-Խրխա“ եւ այլն) արտացոլվել են դասակարգային հարաբերությունների ըմբռնումնունեցող գրողի ներհուն մտորումները աշխարհի անարդար կառուցվածքի, հարստության եւ աղքատության, ներքնախավերում տարերայնորեն ձեւավորվող սոցիալականպայքարի գիտակցության հուսադրող աճի վերաբերյալ:

Zaloguj się, aby ocenić książkę i dodać recenzję
«Երկեր եւ վիպակներ» — pobierz książkę za darmo w formacie fb2, txt, epub, pdf lub czytaj online. Zostaw komentarze i recenzje, głosuj na ulubione.
Ograniczenie wiekowe:
12+
Data wydania na Litres:
26 czerwca 2017
Objętość:
220 str. 1 ilustracja
ISBN:
9781772466850
Właściciel praw:
Aegitas
Format pobierania: