Րաֆֆի

35 subskrybentów
Wyślemy powiadomienie o nowych książkach, audiobookach, podcastach

Cytaty

Կայծեր Մաս 1

Tekst
Średnia ocena 4,8 na podstawie 18 ocen

ԺԵ ՈՐՍՈՐԴԻ ՏՆԱԿԸ Գիշերը մոտենում էր իր վախճանին, երբ հասանք Կ… գյուղը, որ գտնվում էր Դուշմանա լեռների մեջ: Անդադար հարձակումները այդ լեռներից Սալմաստ գավառի վրա` առիթ էր ավել տեղացիներին այսպես կոչել նրանց: Դուշմանա լեռներ նշանակում է թշնամու լեռներ: Գյուղից դուրս, բլուրի վրա, միայնակ կանգնած էր փոքրիկ տնակ, որի պատուհաններից մեկը այն ուշ գիշերային պահուն լուսավորված էր մռայլ լուսով: Աղոտ լույսը քաշեց մեր քարավանը դեպի իր կողմը: Մենք կանգնեցանք մի քանի քայլ հեռու, միայն Կարոն մոտեցավ տնակին: Չգիտեմ նա ի՞նչ խոսեց, ի՞նչ ասաց, միայն այն տեսա, քանի րոպեից հետո բակի դռները բացվեցան, շեմքի վրա հայտնվեցավ մի ահագին կերպարանք ճրագը ձեռին: Որքան և նսեմացած լիներ իմ հիշողությունը, դարձյալ ես այն կերպարանքի մեջ ճանաչեցի որսորդ Ավոյին: Կարոն նշան արեց իր ընկերներին, բոլորը մոտեցան: Մեր առաջին հոգսը եղավ հանգստացնել ձիաները: Ախոռատան քնաթաթախ սպասավորին, երևի, շատ հաճելի չեղավ տարաժամ հյուրերի... 

Կայծեր Մաս 2

Tekst
Średnia ocena 4,5 na podstawie 10 ocen

կա՞ արդյոք քո մեջ մի տեղ, մի փոքրիկ տեղ, որ կրած չլիներ թշնամու դառն հարվածները…